Էթիկայի հանձնաժողովը կլսի պատգամավորներին, նաև ԲՀԿ-ական Մ.Մելքումյանին (Տեսանյութ)
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրավիրի չորս նիստ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել ու ժամանակացույց հստակեցվել.
«Հաջորդ շաբաթվա ընթացքում մի քանի նիստ է հրավիրվել վարույթում գտնվող դիմումների ընթացքն ապահովելու համար: Առաջիկա նիստերը հրավիրվելու են այն նպատակով, որպեսզի պատգամավորները, որոնց վերաբերում են վարույթները, հրավիրվեն ու լսենք նրանց կարծիքը»,- հայտնեց Ն.Փաշինյանը:
Հիշեցնենք, Էթիկայի հանձնաժողովի վարույթում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» հկ-ից ստացված դիմումը:
Ամենածավալուն հարցը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումն է, որը վերաբերում է ԱԺ արտահերթ նիստի տապալմանը: Սրա հետ կապված, նշեց Ն.Փաշինյանը, որ հանձնաժողովը պետք է լուրջ աշխատի, որպեսզի օրենքով սահմանված ժամկետում տեղավորվի:
Նախորդիվ` Նամակ` ԱԺ Էթիկայի հանձնաժողովին. Քննության առնել Մ. Մելքումյանի ձեռնարկատիրական գործունեության փաստը
Պատգամավոր Միքայել Մելքումյանի «գործով» Էթիկայի հանձնաժողովում սկսել են փաստեր հավաքել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում