Սերգեյ Շաքարյանց. Գալիք նախագահական ընտրություններում լուրջ պայքար ակնկալելը իրատեսական չէ
Գալիք նախագահական ընտրություններում լուրջ պայքար ակնկալելը իրատեսական չէ: Անդրադառնալով ներքաղաքկան զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Ընդամենը մեկ ամիս է մնացել մինչև նախագահական ընտրություններ, սակայն բուն ընտրությունները կարծես թե շատ քիչ հետաքրքրություն են առաջացնում: Բնականաբար, այս իրավիճակը ստեղծվել էր ոչ թե հունվարին, այլ ավելի վաղ: Իրական մրցակցային ընտրությունների անցկացման հույսերը ցավոք, կամ ոչ ցավոք չարդարացան: Այս առկա ութ նախագահի թեկնածուների մեջ քիչ թե շատ հավանական հաղթողը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ներքաղաքական զարգացումների ենթատեքստը լուրջ հիմքել չեն տալիս մտածելու, որ հնարավոր են ինչ-որ անսպասելի զարգացումներ»,- նշեց քաղաքագետը` հույս հայտնելով, որ ընդդիմադիր ուժերը այլևս չեն փորձի կրկնել 2008 թ. իրադարձությունները:
Քաղաքագետի համոզմամբ, ներկա նախագահի թեկնածուների մեջ առկա են անձինք, որոնց առաջադրման հիմնական շարժառիթ այն է, որպեսզի ընտրություններից հետո հայտարարեն, թե ընտրական գործընթացը ընթացել է խախտումներով, ինչը և իրենց հաղթելու հնարավորություն չի տվել: