Երևան քաղաքի բոլոր դպրոցները կունենան մինչև 20 Մբթ/վ ինտերնետ
Այսօր հանդիպել են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ նախարարը ծանոթացել է ընկերության նորարարական ծառայություններին և աշխատանքային գործընթացին:
Քննարկվել են ՀՀ դպրոցներին «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրվող ինտերնետային ծառայության արագության հարցերը:
Ucom ընկերությունը ՀՀ տարածքի բոլոր դպրոցների ինտերնետ մատակարարն է, 2013թ.-ին Ucom ընկերությունը սեփական նախաձեռնությամբ բարձրացնում է դպրոցների ինտերնետ հասանելիության արագությունները:
ՀՀ կրթական ցանցում ներգրավված են 1422 դպրոցներ` իրենց կապի սարքավորումներով, տեղային համակարգչային ցանցերով և ավելի քան 16.000 համակարգիչներով: Դպրոցները ապահովված են Ucom-ի մինչև 2 Մբթ/վ ինտերնետով:
Երևան քաղաքի բոլոր դպրոցները Ucom-ի նախաձեռնությամբ կարճ ժամանակի ընթացքում կունենան մինչև 20 Մբթ/վ ինտերնետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան