Անդրիաս Ղուկասյանը պահանջում է զրկել ՀՀԿ-ին՝ թեկնածու առաջադրելու իրավունքից
«Ընտրվելու իրավունքից զրկելու գեթ մեկ դեպք կարող է հետագայում նախադրյալ դառնալ նաև իրավունքների այլ սահմանափակման», - այս պահին ընթացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ` քննարկելով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ գործող նախագահ Սերժ Սարգյանի թեկնածությունը անվավեր ճանաչելու մասին` հայտարարեց Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ Ա.Ղուկասյանը սպառնում է հակառակ որոշման դեպքում դիմել հացադուլի:
«Կենտրոնական ընտրական մարմինը` որպես պետական մարմին, պարտավոր է հետևել պետական իրավական ակտերի: Այն կարող է անվավեր ճանաչել թեկնածուի առաջադրումը երկու դեպքում. եթե նա չունի ընտրվելու իրավունք, կամ եթե թեկնածուն տրամադրել է ոչ ճիշտ տեղեկություններ: Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել բացարձակապես օրենքով», - ասաց նա:
Այս դեպքում թեկնածու Ա.Ղուկասյանը հայտարարեց, որ իր պահանջը վերաբերվում է ոչ թե անհատներին, այլ՝ քաղաքական ուժերին:
«Կա իշխող կուսակցություն, և իմ պահանջը ներկայացված է կուսակցության դեմ, հարցը ոչ թե ում է առաջադրում կուսակցությունը, այլ՝ թե ինչու է առաջադրում հենց քաղաքական ուժը: Մենք խոսում ենք ոչ թե անձի, այլ ՝ քաղաքական ուժի իրավունքի մասին: Սա եզակի դեպք է, երբ ԿԸՀ- ն կարող է իրականացնել այս բացառիկ որոշումը և զրկի կուսակցությանը՝ թեկնածու առաջադրելու իրավունքից», - ասաց նա:
Ի պատասխան՝ Տ.Մուկուչյանը նշեց, որ քաղաքական ուժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենդրությամբ, դատարանի որոշմամբ, և ԿԸՀ-ն նման քաղաքական որոշման իրավունք չունի:
«Ես Ձեզ վստահում եմ, այստեղ Դուք եք պետությունը ներկայացնում, Դուք կարող եք գնալ այդ քայլերի: Եթե պետությունը չի բավարարում հանրության սպասումները, հանրությունը կարող է գտնել այլընտրանք», - եզրափակեց Ա.Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա