ԿԸՀ-ն մերժեց Նախագահի թեկնածուի դիմումը. Սպասվու՞մ է հացադուլ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել ՀՀ Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիմումը՝ անվավեր համարել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումը: Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` վարչական մարմինները պետք է պահպանեն բոլոր օրենքներրը և վարչարարության սկզբունքները, նրանք իրավասու են կատարել այն գործառույթները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:
«Որևէ ակտ չպետք է հակասի օրենքին, օրենքն է կանխատեսում վարչարարարան ակտերը և լիազորությունները», - շեշտեց Տ.Մուկուչյանը` նշելով, որ դիմումն անհիմն է և կարող է դառնալ նախադեպ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են