Արամ Հարությունյանի երկու լեգենդները` Պարույր Հայրիկյանն ու Panorama.am-ը
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը առաջարկում է նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին հանել իր թեկնածությունը և սատարել իրեն: Այս առաջարկը նա արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես միշտ ասել եմ Պարույր Հայրիկյան, հիմա դիմում եմ` Պարույր և դու-ով: Քո համար ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր, քո ամենամեծ ձեռքբերումը ԱԻՄ-ն էր: Քո լավագույն աշակերտը, քեզանից ու Մովսես Գորգիսյանից հետո Արամ Հարությունյանն է, որից սարսափած են: Պարույր, դու ինքդ ես ինձ ասել չծախվել երբեք»,- լրատվամիջոցներով դիմելով Պ. Հայրիկյանին, ասաց Ա. Հարությունյանը: Նրա խոսքով, Պ. Հայրիկյանը լեգենդ է ու չպետք է խառնվի «վայրի ցեղերին» և պիտի հանի իր թեկնածությունը:
«Գրելու են պատմություն, որտեղ պարզվելու է, որ դու Լֆիկ Սամոյի զինվորն ես եղել, քանի որ կեղծում են պատմությունը: ԱԻՄ-ը արժեք է, մի փչացրու, ԱԻՄ-ակաները շփոթված են: Ուզում եմ, որ մնաս պատմության մեջ»,- դիմելով կրկին Պ. Հայրիկյանին` ասաց Ա. Հարությունյանը:
Նրա կարծիքով, ինքն է միակ ընդդիմադիր թեկնածուն: «Ես գիտեմ քաղաքացու, գիտնականի, դասախոսի, գործազուրկի պրոբլեմները: Համոզված եմ, թեկնածուներից հիմնականների ծրագրերը, անգամ Սերժ Սարգսյանի, եթե լինի կամք, իրագործվի, եթե բյուջեից չգողնանան, եթե ատկատներ չանեն` երկիրը կծաղկի»,- ասաց նա:
Ասուլիսի առաջին մասը նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը «նվիրել» էր լրագրողից` իր բողոքներին: Նա հայտարարեց, թե լրագրող Սյուզին Panorama.am-ի աշխատող է, ում հետ, թեպետ հարցազրույց է ունեցել, բայց լրագրողը այժմ էլ շարունակում է անհանգստացնել իրեն զանգերով ու հաղորդագրություններով, որոնց ինքը չի պատասխանում:
Նշենք, որ հիշատակված Սյուզին անկախ, հետաքննող լրագրող Սյուզի Բադոյանն է, ում հետ Panorama.am-ը համագործակցում է, և ով մի քանի սուր նյութերի ու տեսահարցազրույցների հեղինակ է:
Մեր կողմից ասենք, որ թեկնածուի տեսահարցազրույցը Panorama.am-ը դեռ չի հրապարակել, քանի որ այն կիսատ է ու թեկնածուն լրագրողին չի ներկայացրել իր խոստացած փաստաթղթերը, չի պատասխանել դրանց հետ կապված հարցերին:
Մանրամասները` հաջորդիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա