Բ. Սահակյան. Արդարադատության իրականացման համար մեր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը և շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր խոսքում նախագահը նշել է, որ դատական իշխանությունը հանդիսանում է ժողովրդավարական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից քաղաքակիրթ պետությունը: Ըստ Բակո Սահակյանի` պետության հանդեպ հասարակության վստահությունը, երկրում արդարության և օրենքի առջև հավասարության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև դատական համակարգի արդյունավետ գործունեությամբ:
Երկրի ղեկավարն ընդծել է, որ արդարադատության իրականացման համար մեր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները` միաժամանակ հավելելով, որ այն պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ անելիքներ դեռևս շատ կան: Այս համատեքստում Բակո Սահակյանը հատկապես կարևորել է կադրերի արհեստավարժության բարձրացումը, նրանց պատրաստման, վերապատրաստման և հուսալի ռեզերվի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավումը:
Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին