Դատարանը Նարինե Մկրտչյանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի
Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանի հայցի վերաբերյալ Վարչական դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 21-ին ժամը 11-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Նարինե Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԱ նախագահը բողոքարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` իրեն որպես նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը: Ն. Մկրտչյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել հանձնաժողովին ընդունել որոշում իմ թեկնածության գրանցման մասին: Դատարան ներկայացրած հայցում Ն. Մկրտչյանը ԿԸՀ որոշումը համարում է հակասահմանդրական:
Հիշեցնենք, որ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը միակ կին թեկնածուն ԿԸՀ էր ներկայացրել առանց ընտրական գրավը վճարելու մասին անդորրագրի: ԸՕ 80րդ հոդվածի համաձայն նախագահի թեկնածուները պետք է վճարեն ընտրագրավ` նվազագույն աշխատավարձի 800-ապատիկի չափով:
Առաջադրված, բայց գրանցումից «կտրված» թեկնածուներից Պավլիկ Սարգսյանն ավելի վաղ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում: ՄԻՊ աշխատակազմից ավելի ուշ հայտնեցին, որ դիմումն ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, որի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան