Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. Հայտարարվել է խորհրդանշանի ու կայքէջի մրցույթ
Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն է: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում են «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել «նշանաբանով»: Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից. հավանության արժանացած տարբերակը կհանդիսանա «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքե ծրագրի խորհրդանշան: Լավագույն աշխատանքների համար սահմանված է մրցանակ՝ 150 000 դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. փետրվարի 15-ը:
Աղբյուրը նշում է, որ հայտարարվում է նաև «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի կայքէջի մրցույթ: Կայքէջը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, լինի եռալեզու, ունենա անվտանգության համակարգ, տեղեկատվությունը դյուրացված կարգով փնտրելու և ներբեռնելու, ինտերակտիվ հաղորդակցության հնարավորություն, գլխավոր էջ, նավիգացիոն և մուլտիմեդիա համակարգ, համապատասխան տեխնիկական ապահովում և սպասարկում:Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից և, հավանության արժանացած տարբերակը կդառնա «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական կայքէջը: Հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. փետրվարի 20-ը
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում «Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թ. ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիատար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հայտարարվում ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի ԱՊՀ երկրների 2 քաղաք (մայրաքաղաքների ներկայացումը բացառվում է): 2011 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հայտարարվել Գոմելը (Բելառուս) և Ուլյանովսկը (ՌԴ), իսկ 2012 թ. Աստանան (Ղազախստան) և Մառին (Թուրքմենստան): Այս ծրագրերը իրականացվել են պիլոտային սկզբունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում