Ստ. Դեմիրճյանի կուսակցությունն ըստ ամենայնի դուրս կգա ՀԱԿ-ից
ՀԱԿ-ի քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաև վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաև Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին: Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» ՀԺԿ աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից: