Պաշտպանության նախարարի կինը՝ խորհրդական
«Հայկական ժամանակը» գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը, անցած տարվա հոկտեմբերից նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է: Հայտնի է, որ օրենսդրական հայտնի փոփոխությունները հայաստանյան ստոմատոլոգների շրջանում ցասում են առաջացրել, նրանք բողոքի ձայն են բարձրացնում իրենց ուսերին դրված հարկային նոր բեռի կապակցությամբ: «Ստեղծված իրավիճակում ի՞նչ խորհուրդներ է նախարարին տալիս Ռուզաննա Խաչատրյանը»,-երեկ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է թերթի թղթակիցը: Տեղեկատվության վարչության միջոցով Ռուզաննա Խաչատրյանը փոխանցել է, որ հարցը «կոռեկտ չէ»: