Իրանագետ. ԻԻՀ-ի հետ բանակցություններում անհրաժեշտ են նոր մոտեցումներ
Թեհրանում երեկ ավարտվել են ԻԻՀ-ի միջուկային ծրագրերի շուրջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների հետ իրանական կողմի հերթական բանակցությունները, որոնք տևել են երկու օր՝ ս.թ. հունվարի 16-17-ին: Բանակցությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
-Ի՞նչ դրական ակնկալիքներ են եղել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև հերթական բանակցություններից և ինչպիսի՞ն եղան դրանց վերջնական արդյունքները:
-Իրանի և ԱԷՄԳ-ի միջև յուրաքանչյուր բանակցությունից առաջ որոշակի երկկողմ դրական ակնկալիքներ եղել են, այլ հարց է, թե որքանով են այդ ակնկալիքները եղել իրատեսական տվյալ բանակցային փուլի համար, որը կարևոր է արդյունք ապահովելու տեսանկյունից: Ս.թ. հունվարի 16-17-ին ԱԷՄԳ-ի ներկայացուցիչ Հերման Նաքարթսի գլխավորած պատվիրակության հիմնական առաքելությունն իրանական կողմի հետ համաձայնագիր ստորագրելն էր, որը թույլ կտար ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին անկաշկանդ ուսումնասիրություններ կատարել Իրանի միջուկային օբյեկտներում: Հակառակ դրան՝ իրանական կողմն ակնկալում էր այդ և մի շարք այլ հարցերում զիջումներ կորզել ԱԷՄԳ-ից. երկու հակադիր մոտեցումներ, որոնք չեն ապահովել բանակցություններում անհրաժեշտ արդյունավետություն: Այսպիսով, կարելի է ասել, որը հանդիպումն ավելի շուտ արձանագրային բնույթ է կրել, քան միտված է եղել կոնկրետ խնդիրների լուծմանը, որը կարող էր դրսևորվել Իրանի և ԱԷՄԳ-ի կողմից առաջադրված նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով: Այս ամենի հետևանքով հիմնահարցի լուծումը նորից հետաձգվել է, սակայն փետրվարի 12-ին բանակցությունները շարունակվելու են, և վաղ է վերջնական արդյունքների մասին խոսելը:
-Ո՞րն է ԻԻՀ-ի միջուկային հիմնահարցում ԱԷՄԳ-ի հետ փոխհամաձայնության հասնելու հիմնական խոչընդոտը:
-Կարծում եմ՝ Իրանի միջուկային հիմնահարցում փոխհամաձայնություն ձեռք բերելու կարևորագույն գրավականներից մեկն այն է, որ մասնագիտական լուծումներ պահանջող խնդիրները հնարավորինս ուսումնասիրվեն մասնագիտական դաշտում և զերծ լինեն քաղաքական շահարկումներից, որին անչափ դժվար է հասնել: Եթե որևէ կերպ նվազի քաղաքականության ազդեցությունը մասնագիտական-տեխնիկական հարցերում, առավել իրատեսական հնարավորություններ կստեղծվեն Իրանի միջուկային հիմնահարցի՝ արդարացի լուծման համար:
Նախորդիվ`
Հայաստանում կգործի միջուկային փորձաքննության լաբորատորիա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան