Գազը թանկանալու է
«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների համաձայն` գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000խմ-ն 240 դոլարով` այժմյան 180 դոլարի փոխարեն: Ըստ թերթի տեղեկությունների` համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Միևնույն ժամանակ թերթը գրում է, որ էներգետիկայի նախարարությունը շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որևէ հստակեցում չկա, և բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն, ըստ թերթի, ամեն գնով խուսափում է լրագրողներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան