Ինչու Իվանիշվիլին չհանդիպեց Հովիկ Աբրահամյանին
«Ժողովուրդը» նկատում է. «Այն փաստը, որ Վրաստանի վարչապետ Բրձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում չհանդիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Որոշ կայքեր նշեցին, թե պատճառը Աբրահամյանի՝ ջավախքյան ծագում ունեցող, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ ունեցած սերտ հարաբերություններն են և նրա միջոցով Միխայիլ Սահակաշվիլուն ցույց տրված աջակցությունը»: Թերթի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը նշել է, որ «Պաշտոնական այցով ժամանած վարչապետերը, ըստ արարողակարգի, խորհրդարանում հանդիպումներ չեն ունենում, բացառությամբ պառլամենտական երկրների»: