Լիբիայում դատում են Քադաֆիի ավագ որդուն
Լիբիայում մեկնարկել է նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի ավագ որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը: «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, վերջինիս մեղադրում են «պատերազմական հանցագործությունների» մեջ:
Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել էր 2011 թ-ի նոյեմբերին, Նիգերի սահմանը հատելու պահին: Գործակալությունը նշում է, թե դատավարությունն անցնում է փակ դռների հետևում: Բացի պետական «Al-Watania» հեռուստաընկերության ներկայացուցիչներից, այլ լրագրողների մուտքն արգելվել է:
2012 թ-ի ամռանը Միջազգային քրեական դատարանի ներկայացուցչները ժամանել էին Լիբիա, հանդիպելու ձերբակալվածի հետ: Ալ-Իսլամին միջազգային տրիբունալին հանձնելու դատարանի բազում պահանջներն ավելի վաղ անպատասխան էին մնացել լիբիական իշխանությունների կողմից: Փորձագետները մտավախություն էին հայտնում, թե Քադաֆիի կյանքին վտանգ է սպառնում հայրենիքում, հաշվի առնելով հավանական վրիժառուների առկայությունը ի դեմս ներկայիս իշխող վարչակազմի:
Հիշեցնենք, լիբիական հակամարտության ամիսներին ալ-Իսլամը հանդիսանում էր Մուամար Քադաֆիի աջ ձեռքը: Հետագայում ինտերպոլի կողմից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ինքը, Սեյֆ ալ-Իսլամը, ձերբակալությունից հետո հայտարարել էր, թե ցանկանում է դատվել միջազգային տրիբունալի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները