Մեսսիի նվերը «Բավարիայի» թանգարանում է
Գերմանական ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլլերն իր շնորհակալությունն է հայտնել «Բարսելոնի» հարձակվող, աշխարհի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, ով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունից հետո մարզաշապիկը նվիրել էր իրեն` «Ջերմ բարևներ Գերդ Մյուլլերին, հարգանքներով` Մեսսի» գրությամբ:
Հիշեցնենք, որ արգենտինացին գերազանցել էր Մյուլլերի ռեկորդը` օրացուցային 1 տարվա ընթացքում խփելով 91 գոլ:
«Ուրախ եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստից ստանում եմ նման հուշանվեր»,- հայտարարել է Մյուլլերը:
Հավելենք, որ Մեսսիի նվերն արդեն տեղ է գրավել «Բավարիայի» թանգարանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են