Մի քանի մարզերում բոտուլիզմի դեպքեր են գրանցվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ից առ այսօր հանրապետության տարածքում բնակչության շրջանում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 5 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետևանքով:
Այլ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք, որից 11-ն ընթացել է թունավորման երևույթներով: Բոլոր հիվանդները դուրս են գրվել լավացումով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա