Փետրվարին Նալբանդյանը կմեկնի Վրաստան
Հայաստանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարները գոհունակությամբ վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։
Նշենք, որ Փաշիկաձեն Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում: