ՀՀ պաշտպանության նախարար. Ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է
«Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը կապահովի քաղաքացիական ինքնաթիռների գործողություններն ու բոլոր թռիչքները», - արձագանքելով Բաքվից բազմիցս հնչող հայտարարություններին, թե Ադրբեջանը թույլ չի տա քաղաքացիական ավիացիային շահագործել Ստեփանակերտի նորաբաց օդանավակայանը՝ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նաև անհիմն համարեց բոլոր հայտարարությունները՝ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ. «Ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է», - ասաց նա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում՝ հակառակորդի կողմից շարունակվող սադրանքներին և դիվերսիաներին՝ նախարարը վստահեցրեց, որ համապատասխան քայլեր են արվել սահմանագծի ամրացման, մարտական մակարդակի բարձրացման, մարտական հաշվարկի կատարելագործման ուղղությամբ՝ նույնիսկ փոքր ստորաբաժանումների մակարդակով հատուկ զորավարժություններ անցկացնելու միջոցով:
Անդրադառնալով զինակոչիկների առողջության հետ կապված խնդիրներին՝ նախարարը նշեց, որ ռազմական բժշկության ուղղությամբ տարվում են լուրջ աշխատանքներ:
«Հարցը նրանում է, որ մեր բացերից մեկը նախազորակոչային բժշկական բոլոր աշխատանքներում որոշակի խնդիրներ են եղել: Եղել է, որ մինչև զորակոչվելը՝ չի տեղեկացվել առկա առողջական խնդիրների մասին հրամանատարությանը, իսկ դա անթույլատրելի է, քանի որ ծառայության ընթացքում կարող է պատահել, որ առողջական խնդիրները բարդանան», - ասաց Ս.Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան