Փաշաևները փորձում են նախագահի աշխատակազմի ղեկավարի ձեռքից վերցնել «Ենի Ազերբայջյան» կուսակցության վերահսկողությունը
Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի կողմից տարածված տեսանյութերը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի մրցակիցների համար խթան հանդիսացան նրա դեմ նոր հարձակումներ կազմակերպելու համար:
Ինչպես գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, իշխանական թիմը գտնվում է անելանելի վիճակում: Թերթում նշվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիզ Մեհդիևին 4 տեղակալներ նշանակելուց հետո սկսվել են քայլեր կատարվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նրա վերահսկողությունից դուրս բերելու ուղղությամբ:
Ներկայում իշխող կուսակցության վերահսկողությունը հանձնված է նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովին, ով ԱԱՆ-ի ղեկավար Էլդար Մահմուդովայի մտերիմ բարեկամն է: Վերջինս Փաշաևների խմբակցության անդամ է, որը դեմ է Մեհդիևին:
«Ենի Ազերբայջան» կուսակցությունը Ասադովի իրավասության տակ դնելը թշնամանքի պատճառ է դարձել, և Ադրբեջանի իշխանությունը կանգնել է Ռամիզ Մեհդիև-Ալի Ասադով ընտրության առջև: Իշխող կուսակցությունում Մեհդիևի կողմնակիցները չեն ընդունում Ալի Ասադովին, իսկ Ռամիզ Մեհդիևը համառորեն միջոցներ է ձեռնարկում կուսակցության վերահսկողությունն իր ձեռքերից բաց չթողնելու համար:
«Այս հակամարտությունը կուսակցության մի շարք անդամների և չինովնիկների դժվար դրության մեջ է դրել: Չնայած ներկայիս իրավիճակը կոնկրետ դիրքորոշում է պահանջում, նրանք դժվարանում են ընտրություն կատարել Ռամիզ Մեհդիևի և Ալի Ասադովի միջև: Ըստ եղած տեղեկատվության, «Ենի Ազերբայջան»-ի անդամներն ու չինովնիկները սպասում են այս հարցի և, ընդհանրապես, Փաշաևների հետ Ռամիզ Մեհդիևի միջև ընթացող դաժան հակամարտության հետ կապված Իլհամ Ալիևի դիրքորոշմանը: Իսկ նա առայժմ չի շտապում» -գրում է «Ազադլիգ»-ը:
Նախորդիվ`
«Ադրբեջանի վերջին քաղաքական սկանդալը նման է Շեքսպիրի ստեղծագործություններից մեկին կամ էլ մելոդրամայի»
«Թուրան». Ժամանակն է՝ Ադրբեջանի կեղծարար իշխանությանը ասել «Давай, до свидания!»
Ադրբեջանի իշխանական երկու կլանների միջև թեժ պայքար է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան