Երկրի ղեկավարն առավոտից շրջում է հարկային տեսչության ուսումնական կենտրոններում
Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոնի նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև կենտրոնի կողմից ընձեռվող լայն հնարավորություններին այսօր ծանոթացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արարատյան մաքսատան մասնաշենքում տեղակայված ուսումնական այս կենտրոնում նախագահին ներկայացրեցին նաև մաքսային նորագույն ուսումնական ծրագրերը, ինչպես նաև նորաստեղծ մասնագիտացված համակարգչային լսարանը և ծառայողների նոր համազգեստը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արարատյան մաքսատան հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Սուրեն Իսրայելյանը նշեց, որ այս կենտրոնն առաջինն է տարածաշրջանում և եզակի է իր ներկայացրած արդիական սարքավորումներով: Կենտրոնը գործում է 2012-ի ամռանից, արդեն վերապատրաստվել են մոտ 300 աշխատակիցներ:
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունն էր: Այստեղ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակը: Լրագրողների հետ ճեպազրույցում տեսչության հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ղեկավար Ալինա Ալեքսանյանը նշեց, որ 2013 թվականը նշանավորվում է մատուցվող ծառայությունների քանակի ու որակի ավելացմամբ, մասնավորապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների քանակը կավելանա 4-5 անգամ, դրա նպատակով ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ի դեպ, Արաբկիրի կենտրոնում ծառայություններ մատուցում են ոչ միայն այդ վարչական շրջանում, այլև մյուսներում հաշվառված հարկ վճարողներ:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՊԵԿ ստորաբաժանումների շրջայցը կավարտի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ուսումնական կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա