«Ադրբեջանական լրատվամիջոցը ներկայացրել է ՌԴ-ից ներկրված զինամթերքի ոչ լրիվ ցանկը»
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ վերոնշյալ լրատվամիջոցը չի ներկայացրել ՌԴ-ից ստացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի ամբողջական ցուցակը»,- նախօրեին կայացած ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով այն հարցին, թե «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է սպառազինությունների ցանկ, որն ըստ լրատվականի ՀՀ-ն ներկրել է ՌԴ-ից, ասել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Panorama.am-ն այս առնչությամբ լրացուցիչ պարզաբանումներ խնդրեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նշեց. «Նախարարը բավականին սպառիչ պատասխան տվեց, ավելացնելու առանձնապես շատ բան չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա