Նախագահի թեկնածու Ա. Հարությունյանի մամուլի խոսնակը զոքանչն է
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին` ձևավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբերը, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասել է. «Մեր շտաբերի տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը` տան շեֆը, իմ մամուլի խոսնակը` զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր այն քաղաքացին, որն առաջիկա 5 տարին երկրի կառավարաման իրավունքը կվստահի ինձ, ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել իրեն»: