Րաֆֆի Հովհաննիսյանին շտաբի պետ պետք չէ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ այդպես էլ չի ունենա: Այդ մասին Ա.Մարտիրոսյանը հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում. «Ես դա չեմ բացառում, քանի որ մեր պարագայում դա բացարձակ պարտադիր չէ, որովհետև ֆունկցիոնալ բաժանումները կատարված են և արդեն քարոզարշավի ժամանակ հրապարակային աշխատանքներ կտարվեն»,- նշեց նա:
Սակայն ավելացրեց, որ հարցը վերջնական փակված չէ և գուցե մինչև երկուշաբթի այս առումով նորություն լինի:
Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա դրանք բնականոն ընթացքով լուծվում են, հանձնաժողովի անդամների նշանակումները արդեն կատարվում են. «Պատրաստ ենք քարոզարշավի մեկնարկին»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը: