Դ. Բաբայան. Ինքնաթիռի առաջին ուղևորները թող լինեն հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Ադրբեջանի այս որոշումը ահաբեկչության դրսևորում է, և միջազգային հանրությունը պետք է համապատասխան ձևով, ավելի կոշտ արձագանքի,- անդրադառնալով Ադրբեջանի կառավարության կողմից հաստատված` Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնների վերաբերյալ նոր որոշմանը` Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել, որն, ըստ նրանց, իրավական հիմք է տալիս, Արցախի տարածքում թռչող օբյեկտների (ինքնաթիռներին) ուղղությամբ կրակ բացել:
Դ. Բաբայանի կարծիքով, ադրբեջանական կողմի այս պահվածքին ամենաարդյունավետ արձագանքման միջոցներից մեկը կլինի այն, որ ինքնաթիռի առաջին ուղևորները լինեն հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
«Սրանով իսկ ցույց կտան, որ Ադրբջանի նման գործելաոճն ու պահելաձևն անընդունելի է միջազգային հանրության և ժամանակակից քաղաքականության համար»,- նշեց նա, ապա հավելեց. «այս քայլով միջազգային հանրությունն Ադրբեջանին ցույց կտա իր տեղը, ինչն էլ, ըստ իս, ազդեցություն կունենա Բաքվի քաղաքականության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները