Հարյուր քայլ և ոչ մի տնտեսություն Հրանտ Բագրատյանի կողմից
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի` «Ով, եթե ոչ ես: Ցույց տվեք, ով է ինձանից խելացի և ով ունի նման ծրագիր» հայտարարությանը` «Голос Армении»-ն գրում է, որ նման հայտարարույթուններ Բագրատյանն անում էր նաև ժամանակին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնելիս: Հրանտ Բագրատյանից առաջ Հայաստանը երեք վարչապետ է ունեցել` Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան: Նրանք բոլորն էլ հասկանում էին տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն ի տարբերություն Բագրատյանի` գիտակցում էին, որ ռեֆորմների գործընթացը չի կարելի արհեստականորեն արագացնել, քանի որ դա կարող է հանգեցնել տնտեսության շեշտակի ցնցումներին և հիմնահատակ քանդել այն, ինչն էլ և եղավ 1993-96թթ.-ին` Բագրատյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Թերթը հիշեցնում է, որ 2007թ-ի դեկտեմբերին Ազատության հրապարակի բեմահարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե նախքան ՀՀՇ-ի իշխանության գալը երկրի տնտեսություն արդեն քայքայված էր, ըստ «ГА»-ի` Բագրատյանը նույն կերպ է փորձելու արդարանալ: Ինչպես նշում է թերթը` Բագրատյանի` «Հարյուր քայլ» տնտեսական ծրագիրը ժողովրդի մեջ ստացել է «Հարյուր քայլ և ոչ մի տնտեսություն» անվանումը: