iPhone 5S-ը կհատնվի՞ շուկայում ամռանը
Apple ընկերությունը կարող է վաճառքի հանել iPhone սմարթֆոն-ֆլագմանի նոր մոդելն արդեն ընթացիկ տարվա ամռանը։
Նման կանխատեսում է արել Jeffries ընկերության վերլուծաբան Փիթեր Մայզեկը` նշելով, որ iPhone 5S -ը հնարավոր կլինի ձեռք բերել արդեն հունիս կամ հուլիս ամսին։ Նա նաև հայտնել է, որ ընկերությունը փորձարկում է ևս 2 նոր մոդել, որոնցից մեկը թողարկվող նորույթի համեմատաբար մատչելի տարբերակն է։
Թե որքանով են հավաստի մատչելի սմարթֆոնների թողարման և վաճառքի մասին լուրերը հնարավոր չէ ասել, քանի որ դեռ մեկ շաբաթ առաջ նման լուրերը հերքեց Apple կորպորացիայի մարքետինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը։
«Թեև այսօր էժան սմարթֆոնները մեծ պահանջարկ ունեն շուկայում, սակայն դրանք երբեք տեղ չեն գտնի Apple-ի ծրագրերում։ Չէ որ մեզ է պատկանում շուկայի 20%-ը և մեզ է բաժին հասնում ողջ շահույթի 75%-ը», -նշել է Ֆիլ Շիլլերը` Շանհայի Evening News-ին տված հարցազրույցում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան