Լիոնել Մեսսին իր հարազատ քաղաքին 152 հազար եվրո է նվիրել
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին 152 հազար եվրո է նվիրել` իր հարազատ քաղաքի մարզական կենտրոնը վերանորոգելու համար: Հիշեցնենք, որ աստղային արգենտինացու կարիերան սկսվել է Ռոսարիոյում:
«Ոսկե գնդակի» քառակի տիրակալի առաջին ակումբը եղել է տեղի «Նյուելս Օլդ Բոյզը», իսկ 13 տարեկանում Մեսսին տեղափոխվել է Իսպանիա:
«Մարզական կենտրոնի վերանորոգումը կօգնի այստեղ ապրող հազարավոր մարդկանց»,- ասել է Ռոսարիայի քաղաքապետ Ռոնալդո Դալ Լագոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են