Արցախի նախագահը կարևորում է գյուղատնտեսական պիլոտային ծրագրերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական և սոցիալ-տնտեսական:
Նախագահը մատնանշել է, որ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական և դրական կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում