ՌԴ ԿԳՆ-ն խորհուրդ է տալիս դպրոցականներին ընթերցել «Սասնա ծռեր» էպոսը
ՌԴ կրթության և գիտության նախարարությունը կազմել է պատմության, մշակույթի և գրականության 100 գրքից կազմված մի ցանկ, որոնք ներառված չեն կրթական ծրագրերում, բայց խորհուրդ է տրվում դպրոցականներին ընթերցել դրանք: Ցանկում ընդրկված է նաև «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը։ Ցանկը ներկայացված է ՌԴ ԿԳՆ կայքում:
ՌԴ կրթության ակադեմիայի, Գիտությունների ակադեմիայի, ՌԴ ԿԳ և մշակույթի նախարարության փորձագետները, նաև շահագրգիռ ՀԿ-ներ ներկայացրել են առաջարկներ: Առաջարկների ընդհանուր ցանկում շուրջ 5000 գիրք է ընդգրկված եղել: Ընտրություն կատարելու համար կազմվել է հատուկ աշխատանքային խումբ ու կազմվել է «100 գիրք»:
Նշենք, որ 1939 թ. վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին: Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելոռուսերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով:
1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Իսկ 2012-ին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա