Շ.Թորոսյանը սպասում է Չախալյանի ազատ արձակմանը
«Ըստ վրացական կողմի հայտարարությունների` առաջիկա մեկ ամսվա ընթացքում Վահագն Չախալյանն ազատ կարձակվի»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ումից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ ընթացքում է «Համաներման մասին» օրենքի լատարումը հատկապես ջավախքցի հասարակական այս գործչի մասով:
Շ.Թորոսյանից հետաքրքրվեցինք նաև` հնարավո՞ր են փոփոխություններ գործընթացում, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը հայտնել էր, որ հնարավոր է Չախալյանին ընդգրկեն մեկ այլ համաներման ցուցակի մեջ. «Անկեղծ ասած իմ համար անծանոթ է այդ փորձագետը… ամեն դեպքում մենք գիտենք մեկ բան. այն հոդվածները, որոնք մտցված են համաներման ցանկի մեջ, վերաբերում են նաև Վահագնին, այդքան բան»,- եղավ պատասխանը:
Հիշեցնենք, «Համաներման մասին» օրինագիծը, որը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին բոյկոտել էր, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել, հունվարի 13-ին մտել է ուժի մեջ և արդեն տվել առաջին պտուղները. 190 քաղբանտարկյալ ու դատապարտյալներ ազատ են արձակվել: Ազատ արձակվածների թվում են նաև Աջարիայի հայ համայնքի հայտնի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: Վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008-ին, իսկ ահա 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում