Դարձյալ շտեմարաններ. Բողոքի ակցիա է կազմակերպվելու ԳԹԿ-ի շենքի դիմաց
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» facebook-յան նախաձեռնությունը դիմել է Կրթության և գիտության նախարարությանը. «Պահանջում ենք ԿԳՆ-ից, որ ԳԹԿ-ում տեղի ունեցող բոլոր քննարկումները լինեն բաց ու թափանցիկ և մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Պահանջում ենք նաև, որ հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանները կազմող խմբում ընդգրկվեն ՀՀ առաջատար բուհերի լավագույն դասախոսներ, ինչպես նաև միջնակարգ ու ավագ դպրոցների բանիմաց ուսուցիչներ, անկախ լեզվաբաններ և ուղղակի առարկայի մասնագետներ»:
Ավելի վաղ խմբի անդամները հետևյալ պահանջներն էին ներկայացրել.
• Ամբողջովին վերանայել նոր լույս տեսած 2013թ. Հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարանները (1, 2, 5)։
• Ուղղել նոր լույս տեսած 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններում (1, 2, 5) տեղ գտած սխալները և վրիպակները։
• 2013թ. հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես դիմորդին մատչելի առաջադրանքներ գործող բոլոր շտեմարաններից։
• Վերահսկողություն սահմանել հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանների հետագա հրատարակման և վերահրատարակման վրա։
• Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանները կազող խմբում ներառել ՀՀ առաջատար բուհերի լավագույն դասախոսների, ինչպես նաև միջնակարգ ու ավագ դպրոցների բանիմաց ուսուցիչների, անկախ լեզվաբանների և ուղղակի առարկայի մասնագետների։
• Հանել կարճ պատասխան պահանջող առաջադրանքները 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններից (1, 2, 5) և չներառել այն քննական թեստերում։
• 2013թ. հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես ընտրովի պատասխան պահանջող առաջադրանքներ և պնդումների փունջ։
Բացի այս, նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ նախաձեռնությունը հունվարի 21-ին, ժամը 15։00-ին բողոքի ակցիա է կազմակերպելու ԳԹԿ-ի շենքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա