Քաղաքական 13:51 20/01/2013

«Ես ցնցված եմ». Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ դիտորդներին հորդորում է հավատարիմ մնալ հռչակված սկզբունքներին

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախօրեին նամակ է տարածել, որտեղ մեկնաբանություններ է արել Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական առաքելության տարածած հաղորդագրության բովանդակության շուրջ:

Ստորև ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի նամակից հատվածներ`panorama.am-ի թարգմանությամբ:

«Ես ցնցված եմ Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և պարտավորված զգացի անդրադառնալ այնտեղ առկա բոլոր երեք բացասական գնահատականներին»,- գրում է ՀՀ ԱԺ պատգամավորն ու կետերով անդրադառնում ներկայացված գնահատականներին:

«Առաջինը՝ «պատվիրակության մտահոգության կարևոր առարկա են շարունակում մնալ ընտրացուցակների էական անճշտությունները»:

Այս բացասական գնահատականը պատրաստվել էր նախապես՝ դեռևս ընտրացուցակների մշակման համար պատասխանատու հիմնական մարմնի՝ Ոստիկանության հետ պատվիրակության հանդիպումից առաջ. գրված մամլո հաղորդագրոթյունը հայերեն ու անգլերեն տարածվեց այդ հանդիպումից անմիջապես հետո:

Իրականում բացասական այդ գնահատականն արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկոլսոնի գլխավորած պատվիրակության տխրահռչակ զեկույցից:

Քանի որ մենք այդ զեկույցի պնդումները համարում էինք կեղծ, իսկ Հայաստանի իշխանությունների ողջամիտ բացատրություններն անտեսված էին մնում, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք ԵԽԽՎ-ին հրավիրեցինք հետընտրական առաքելությամբ ստուգել ընտրացուցակների ճշգրտությունը: Ցավոք, կազմակերպությունը չընդունեց մեր հրավերքը, սակայն որոշեց շարունակել ընթանալ նույն՝ ընտրացուցակների վերաբերյալ անհիմն ու կեղծ մեղադրանքներ անելու ճանապարհով: Թույլ տվեք կրկին անդրադառնալ այն «փաստերին», որոնք սովորաբար հիշատակվում են որպես մտահոգության առարկա:

Ա. 2011-2012 թվականներին տրամադրված անձնագրերի մեծ թիվը պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանն ազգային անձնագրերը ներդրել է երկու տասնամյակ առաջ՝ 1992 թվականին՝ գործողության 10 տարի ժամկետով:

Բ. Նախորդ երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը ՝ չնայած ժողովրդագրական ցուցանիշների անկմանը, պայմանավորված է երեք հիմնական գործոններով. 1990-1994թթ. ժամանակահատվածում ծնվածների թիվը՝ մոտ 270 հազար, ովքեր ընտրական տարիքի են հասել, մեծ է մահացածների թվից (2008-2012թթ. մահացել է 142 հազար մարդ), երկքաղաքացիների թիվը կտրուկ (43800-ով) աճել է, ինչպես նաև անձագիր ունեցողներին ներկայացվել է մշտական բնակության հասցեն նշելու առավել խիստ պահանջ, ինչը նախկինում չկար:

Ընտրացուցակների առնչությամբ նախկինում հիշատակված մի շարք մտահոգություններ, ինչպիսիք են միևնույն հասցեում գրանցված ընտրողների մեծ թիվը, քանդված ու երկրաշարժից տուժած կառույցներում գրանցված մարդիկ, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների կողմից դիտարկվել ու հիմնականում լուծում են ստացել:

Իհարկե, տեսականորեն որևէ երկիր չի կարող բացարձակապես ձերբազատվել ընտրացուցակներում առկա անճշտություններից: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները դրանք ամենահնարավոր մակարդակում արել են: Բացի այդ, բավարար երաշխիքներ է տրամադրում օերնսդրությունը: Յուրաքանչյուր անձ ցանկացած պահի (անկախ ընտրություններից) կարող է ստուգել՝ թե արդյոք ինքը կամ մեկ այլ անձ ընդգրկվա՞ծ է ընտրացուցակում, թե՝ ոչ:

Ընտրացուցակները հանրային ծանոթության համար քվեարկությունից 40 օր առաջ կփակցվեն ընտրատեղամասերում, դրանք հասանելի կլինեն նաև համացանցում՝ օգտագործողներին հարմար ցանկացած ձևաչափով: Ցանկացած անձ, կուսակցություն, ՈԿԿ (հասարակական կազմակերպություն) 35 օրվա ընթացքում հնարավորություն ունի անճշտությունը վերացնելու վարչական ընթացակարգ սկսելու դիմում ներկայացնել: Վերջնական ցուցակները հրապարակվում են յուրաքանչյուր ընտրությունից երկու օր առաջ, ու կրկին հասանելի պետք է լինեն ինտերնետում:

Բացի այդ, 2013 թվականի հունվարի 9-ին Ոստիկանությունը ստեղծել է թեժ գիծ, որով կարելի է ընտրացուցակներում առկա անճշտությունների մասին ահազանգ հաղորդել: Մինչ մամլո հաղորդագրության հրապարակման պահը եղել է 22 ահազանգ, որոնցից ոչ մեկը կապված չէ անճշտությունների հետ, դրանցում միայն փորձագիտական խորհրդատվության խնդրանք է ներկայացվում:
Յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ ակնհայտորեն եզրակացության կգար, որ Հայաստանը, Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրողների ճշգրիտ գրանցման հարցով հանձնարարականներին հետևելով, տեսանելի առաջընթաց է գրանցել: Ես առանց որևէ կասկածի կարող եմ պնդել, որ Հայաստանի ընտրողների ռեգիստրը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում ամենաճշգրիտներից մեկն է:

Երկրորդ բացասական գնահատականը.
«Լուրջ մտահոգություն է առաջ բերում այն, մասնավորապես որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշեցին չանել դա՝ ընտրությունների նկատմամբ անվստահության պատճառով» և «պատվիրակությունը նաև նշեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հանրությունը հետաքրքրված չէ և վստահություն չունի ընտրական գործընթացի նկատմամբ»:

Սա վերաձևակերպված է բարոնուհի Նիկոլսոնի նախորդ չհիմնավորված զեկույցից:
Անհրաժեշտ է ընդգծել, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ներկա որոշ միջազգային դիտորդներ նշել էին, որ ընտրությունների նկատմամբ համընդհանուր անվստահություն չկա, ինչը հաստատվում է ընտրողների աննախադեպ՝ գրանցված բոլոր ընտրողների 62.8 տոկոսի մասնակցությամբ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընտրություններին մասնակցության համեմատական վերլուծությունը կարող էր օգնել՝ համապատասխան եզրակացություն անել:

Բացի այդ, այժմ ընտրություններին մարտահրավեր նետող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, ՀԱԿ) ակտիվ մասնակցություն են ունեցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում և խորհրդարանական տեղեր են ձեռք բերել: «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին և Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունի: ՀՅԴ-ն խորհրդարանական տեղեր ձեռք է բերել մի քանի անգամ, այդ թվում՝

2012-ին: ՀԱԿ-ը վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 7 տոկոսից ավելին:

Նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը (նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է նույն այդ ՀԱԿ խմբակցությունը), Պարույր Հայրիկյանը (նախկին խորհրդային այլախոհ, Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից ու ակտիվ առաջնորդներից մեկը) և Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին արտգործնախարար, խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը) առանցքային հասարակական ու քաղաքական գործիչներ են, այնպես որ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները:

Ցավոք, պատվիրակությունը կամ չի ճշտել, կամ նախընտրել է չհիշատակել «նախագահի ակնկալվող թեկնածուների» բացատրություններն առ այն, թե ինչու նրանք որոշեցին չմասնակցել: Օրինակ, Հայաստանի առաջին նախագահը, ով ներկայումս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդն է, 2012 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանության վերադառնալու ևս մեկ փորձ անել՝ որոշման պատճառի համար հղում անելով իր տարիքին:

Երրորդ բացասական գնահատականը.
«Դեռևս խառնաշփոթ է մնում արտերկրում ապրող հայերի ընտրական իրավունքի հարցը»:
Կրկին՝ այս գաղափարը արտատպված է բարոնուհի Նիկոլսոնի անարդարացի զեկույցից:
Թեև այս առաջարկը դիտորդական առաքելության լիազորությունների շրջանակից դուրս է, ես կանդրադառնամ դրա բովանդակությանը: Որպես ներքին քաղաքականության ուղղություն, Հայաստանը պատճառաբանված ընտրել է ազգային ընտրական իրավունքը միայն երկրի ներսում իրացնելու ուղին: Սա որևէ կերպ ընտրական իրավունքի խախտում չէ, իսկ այս հարցը գտնվում է ցանկացած պետության՝ ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությունների տիրույթում: Ինչ-որ պատճառներով, որոնց մասին կարելի է միայն ենթադրություն անել, այս փաստերը պատվիրակության կողմից մոռացության են մատնվել:

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Պատվիրակությունը ընդգծեց, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունը՝ թե ինչ կարևոր նշանակություն ունեն ընտրությունները ժողովրդավարական զարգացման հարցում»: Միաժամանակ մամլո հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ և արդարության ու բուն ընտրությունների բնույթի հետ կապված չափազանցված խնդիրներ, ինչն ազդում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության վրա՝ դրանով իսկ խափանելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները:

Ես խորապես հավատում եմ, որ դիտորդական առաքելությունները պետք է իրականացվեն երկու կարևորագույն սկզբունքների խիստ կիրառմամբ՝ արդարություն և փաստական հիմքեր: Ցավոք, այս մամլո հաղորդագրությունը երկուսի առումով էլ տապալվել է: Վտանգի տակ է առնվել ԵԽԽՎ դիտորդական առաքելության հեղինակությունը: Սա իհարկե, դժգոհության տեղիք է տալիս, քանզի առաքելությունը, որ կոչված է պաշտպանել ու սատարել ժողովրդավարությունը, իրականում խափանում է այն:

Ես շատ եմ ցավում, որ նախընտրական այս հայտարարությունը տարածվեց դիտորդական մյուս խմբերի կողմից նախնական զեկույցների հրապարակումից առաջ, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի, որը Հայաստանում գործում է երկարաժամկետ հիմքով: Ես նաև ցավալի եմ համարում այն, որ պատվիրակությունը նախընտրեց մինչև տարածելը հայ գործընկերներին չտրամադրել տեքստի կրկնօրինակը, ինչը դիտորդական խմբերի դեպքում սովորական գործելակերպ է:

Հաշվի առնելով առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելության գալուստը՝ ես պնդում եմ, որ հրատապ ուշադրություն պետք է դարձվի սպասվող առաքելության կողմից արդարության և փաստական բազա ունենալու սկզբունքների խիստ պահպանման հարցին, որպեսզի խուսափեն բարոնուհի Նիկոլսոնի տխրահռչակ զեկույցի հետագա կրկնությունից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}