Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական տեսահոլովակի հեղինակը կույր կոմպոզիտորն է
ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական տեսահոլովակի երգի հեղինակը իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյան է: Նա կույր է, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում:
«Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է: Այսինքն, իմ սկիզբն է և վերջը: Իմ արմատներն են Հայրենիքում և իմ սերունդներն են լինելու Հայրենիքում: Սա՛ է ինձ համար Հայրենիքի գաղափարախոսությունը, որի համար պետք է անել բացառապես ամեն ինչ: Այս ստեղծագործությունը կոնկրետ Հայրենիքի նկատմամբ տածածս զգացմունքների, վերաբերմունքի արդյունք է:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Հետո, ավելի ուշ, ես որոշեցի իմ երախտագիտությունը հայտնել նրան երգի տեսքով: Երգ՝ Հայրենիքի մասին: Դա պարզապես նվեր էր: Ի՛մ նվերը ի՛մ երկրի նախագահին:
Շատ զարմացա, երբ իմացա, որ որոշում է կայացվել հենց այդ երգով գնալ նախընտրական պայքարի:
2009թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով հրավիրվեցի աշխատելու Նախագահի աշխատակազմում: Լինել նման մարդու կողմից գնահատված, ինձ համար, իսկապես, ոգևորիչ էր և կարող եմ, վստահաբար, ասել, որ մի նոր լուսավոր էտապ սկսվեց իմ կյանքում: Նախագահի ղեկավարությամբ, առաջնորդությամբ աշխատելը չափազանց պատասխանատու աշխատանք է, քանի որ ղեկավարը շատ լավ օրինակ է իր թիմի մյուս բոլոր անդամների համար:
Իմ բոլոր երազանքներն ու նպատակները կապված են իմ հողի ու ջրի հետ: Հանգիստ եմ նրա համար, որ ինձ նման մտածում են շատ-շատերը: Դա ինձ հույս է ներշնչում, որ մենք Նախագահի առաջնորդությամբ պետք է կառուցենք մեր ապահով Հայաստանը»,-այս տեսանյութում պատմում է Ա. Աբգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա