Հալեպի հայ բնակչությունը թակարդված վիճակի մեջ է
Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբում տեղադրվել է գրառում Հալեպում ապրող հայերի անելանելի վիճակի մասին:
«Հալէպի հայ բնակչութիւնը թակարդուած վիճակի մէջ է: Սովորական ելք չկայ: Ցամաքային ճանապարհները վտանգաւոր են եւ ենթակայ ամէն տեսակի ոտնձգութիւններու, իսկ օդակայանը արդէն փակուած է եւ յայտնի չէ երբ պիտի վերաբացուի: Ապահովական պայմանները չեն թոյլատրել օդակայանի բնականոն աշխատանքը ո՛չ Հալէպի եւ ո՛չ ալ մայրաքաղաք Դամասկոսին մէջ:
Ներկայիս կը գործէ ուղղաթիռով (helicopter) ճամբորդութեան տարբերակը: Հալէպէն Լաթաքիա կարելի է 100 ամերիկեան տոլարով հասնիլ ուղղաթիռի միջոցով եւ անկէ ետք կարելի է օգտուիլ Լաթաքիոյ օդակայանէն, որ տակաւին ունի կարգ մը արտասահմանեան թռիչքներ: Այս միջոցն ալ ունի իր վտանգները քանի որ գործող ուղղաթիռները ռազմական են եւ ենթակայ յարձակումի»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին