Քաղաքական 20:25 21/01/2013

«Военное обозрение» ամսագիր. Ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը

 Ռուսական «Военное обозрение» ամսագիրը հրապարակել է «Ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը» վերնագրով ծավալուն հոդվածը, որում մանրամասն վերլուծության է ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմականացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը:

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է հզորացնել իր ռազմական ներուժը, ինչը հետևանքներ է ունենում նրա արտաքին քաղաքականության վրա։ «2012-ռազմականացման համաշխարհային ցուցիչի» (GMI) համաձայն՝ Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված պետություններից է: «Բոնի փոխակերպման միջազգային ինստիտուտի» վիճակագրական տվյալներով՝ 149 պետությունների շարքում իր ռազմականացման ցուցանիշով Ադրբեջանը գրավում է 8-րդ հորիզոնականը՝ զինված ուժերի վրա ծախսելով ՀՆԱ-ի 5,7%-ը (համեմատության մեջ ԱՄՆ-ն ծախսում է 4,7%, իսկ Ռուսաստանը՝ 3,02%):

Ադրբեջանն օգտագործում է իր հսկայական նավթային պաշարները, որը նրան վերածել է զենք գնելուն և ազգային ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը միտված աշխարհի արագ զարգացող տնտեսություններից մեկը: Հոդվածագիրը գրում է, որ ռազմական նպատակների համար ծախսվող գումարների դինամիկան բավականին տպավորիչ է. 2004թ.-ի Ադրբեջանի ռազմական բյուջեն, որը կազմում էր 170 մլն ԱՄՆ դոլար, 2012թ.-ին արդեն կազմել է 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանին զենք մատակարարող երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, Իսրայելը և այլն:

Միայն 2011թ. Ադրբեջանը Իսրայելից գնել է 1.6 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ զինատեսակներ, այդ թվում Gabriel տիպի հականավային թևավոր հրթիռներ (քանակը չի բացահայտվում), Heron տեսակի 5 անօդաչու թռչող սարքեր և Searcher տեսակի 5 համակարգ, հակաօդային պաշտպանության Barak տեսակի մեկ համալիր և դրա հետ միասին 75 հրթիռ, բացի այդ EL/M-2080 Green Pine ռադար։ Ավելի վաղ Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Orbiter և Aerostar հետախուզական անօդաչու թռչող սարքեր, 5,56 մմ ինքնաձիգեր և այլն։ Իսկ Ադրբեջանի ռազմածովային ուժերը ամրապնդվել են ԱՄՆ և Թուրքիայի օգնությամբ։ Տեղեկություններ կան, որ մոտ ապագայում Ադրբեջանի ռազմածովային ուժերը կհամալրվեն սուզանավերով, որոնք հարմարեցված են Կասպից ծովի պայմաններում շահագործման համար։

Հոդվածագիրը շարունակում է. «Հասկանալի է, որ առաջին հերթին թիրախը Լեռնային Ղարաբաղն է: Որքան Ադրբեջանը ռազմականապես հզորանում է, այնքան ագրեսիվ է դառնում ադրբեջանցի քաղաքական գործիչների և հասարակայնության հռետորաբանութունը: Դա շատ վտանգավոր է. առաջանում է գայթակղություն բանակի միջոցով լուծել արտաքին քաղաքական խնդիր: Իրադրությունը վատթարացնում է այն փաստը, որ տարածաշրջանն ընդանրապես անկայուն է, և իրավիճակը սրվելու միտում ունի: Բաքուն կարող է ռիսկի գնալ՝ փորձելով «պղտոր ջրում ձուկ որսալ»: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարածաշրջանում Ադրբեջանն ունի երկու ուժեղ դաշնակից: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի դեմ՝ ընդ որում ոչ միայն քաղաքականապես և բարոյապես:

Իսրայելն իր հերթին օժանդակում է Ադրբեջանի զինված ուժերի և ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը՝ նպատակ ունենալով սպառնալիք ստեղծել Իրանի համար: Բացի այդ, Բաքուն ունի հզոր «տանիք»՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, որոնց հետ Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է»:

Այնուհետև հոդվածի հեղինակը ընդգծում է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում ոչ միայն Հայաստանի դեմ, և երկարաժամկետ, և անգամ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է հակամարտություն Իրանի և Ռուսաստանի դեմ:

«Դեպի հարավ ռազմական ներխուժման տեղեկատվական նախապատրաստությունն արդեն բավական շատ է, նույնը՝ Ռուսաստանի դեմ արվող հայտարարությունների առումով: Չի կարելի բացառել նման պատերազմի հավանականությունը: Արդյո՞ք շատերը կարող էին կանխատեսել 2008թ-ի ռուս-վրացական ռազմական հակամարտությունը: Ռուսաստանը կարող է ներքաշվել հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը ինքնաբերաբար:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի հարձակման դեպքում Հայաստանը մի կողմ քաշված չի մնա, իսկ Հայաստանում գտնվում է Ռուսաստանի 102 ռազմաբազան, որն այնտեղ կլինի մինչև 2044թ.-ը, և գուցե ավելի: Արդյունքում, պատերազմի տրամաբանությունը կարող է հարկադրել Ռուսաստանին միջամտել հակամարտությանը, քանի որ կարող են վտանգվել Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը և Հայաստանում ունեցած քաղաքական շահերը: Մյուս կողմից, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բախումը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ հակամարտության:

Անզեն աչքով նկատելի է նաև Իրանի դեմ ագրեսիայի հավանականությունը: Իրանը հնարավոր է հարձակման ենթարկվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Պատահական չէ, որ Իսրայելը հանդիսանում է զինված ուժերի արդիականացման, ռազմա-արդյունաբերության զարգացման հարցերում Ադրբեջանի հիմնական գործընկերը: Անհրաժեշտ է ընդգծել այն փաստը, որ Բաքուն հզորացնում է ոչ միայն ցամաքային զորքերի հարձակողական ներուժը, այլև ռազմածովային ուժերի հնարավորությունները, այսինքն՝ ռազմական գործողությունների ծովային թատերաբեմը երկրորդական չի համարվում: Իսկ Կասպից ծովում Ադրբեջանի պոտենցիալ հակառակորդներն են Իրանն ու Ռուսաստանը:

Հատկանշական է նաև Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերացումը: Ադրբեջանը վերջնականապես կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը՝ հօգուտ Ռուսաստանի հավանական հակառակորդներ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի: Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայությունը Արևմուտքի համար անցանկալի է:

Իրանի մասնատմանը մասնակցելը Բաքվի համար ավելի նախընտրելի է, քան պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար: Իրանն այսօր օգնում է հաղթահարել Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային շրջափակումը: Ժամանակակից տեսքով Իրանի անկումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ավելի հեշտ կլինի: Այդ նպատակով տեղի է ունենում Ռուսաստանի հետ հակամարտության տեղեկատվական դաշտի նախապատրաստությունը»,- ամփոփում է հոդվածի հեղինակը:

Վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու հարցում հոդվածագիրը կարևորում է Ռուսաստանում «հինգերորդ շարասյան» դեմ պայքարը, Ռուսաստանի ռազմական, մասնավորապես Կասպից ծովի ռազմածովային ուժերի ամրապնդումը, Ռուսաստանում ադրբեջանական համայնքի առկայության գործոնը այն պարագայում, երբ հակառուսական գործողությունների արդյունքում հնարավոր է նրանց վտարումը Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանին որոշակի զենքերի վաճառքի դադարեցումը և Սիրիայի դեպքերից հետո Իրանին աջակցություն ցուցաբերելը:

«Հստակ է մեկ բան. Իրանի դեմ հարձակումից հետո անմիջապես հակամարտության գոտի կդառնա ողջ Կովկասն ու Միջին Ասիան: Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»,- եզրափակում է հոդվածագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}