«Բանանցը» մեկնեց Կիպրոս
Երևանի «Բանանցը» մեկնել է Կիպրոս` ուսումնամարզական առաջին հավաքն անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի պատվիրակությունը բաղկացած է 30 հոգուց: Արդեն նախատեսված են ստուգողական հանդիպումներ հավաքի ընթացքում: Հունվարի 23-ին «Բանանցը» մրցելու է Կիպրոսը ներկայացնող «Էրմիս» թիմի հետ, հունվարի 26-ին մեր թիմի մրցակիցն է լինելու մերձմոսկովյան «Խիմկին», իսկ փետրվարի 1-ին՝ վերջին խաղում, «Բանանցն» ուժերը կչափի «Մորդովիայի» հետ:
Նշենք, որ Կիպրոսում «Բանանցի» կազմում փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ:
Միաժամանակ բանակցություններ են ընթանում ուսումնամարզական երկրորդ հավաքի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են