Մեծ մամեից մինչև թոռներ. Թեկնածուների կենսագրությունները

Մի քանի օր շարունակ հեռուստա- և ռադիոեթերը, ինտերնետն ու մամուլը ողողված են լինելու մի քանի քաղաքացիների դեմքերով, ելույթներով, միգուցե բանավեճերով: Նրանցից յուրաքանչյուրը պիտի փորձի համոզել, թե ինքն ավելի շատ է մտածում ժողովրդի մասին, թե իր ծրագիրն ամենաազգափրկիչն է և այլն, և այլն:
Նրանք ութն են ու պայքարում են ՀՀ նախագահի աթոռի համար: Ովքեր են թեկնածուները, որտեղից են նրանց մեծ պապերը, ինչ ճանապարհ են անցել իրենք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում արդեն հասանելի են նրանց բոլորի կենսագրությունները: Panorama.am-ը ևս իր ընթերցողներին ներկայացնում է ութ թեկնածուների կենսագրությունը:

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքում։

Կրթության և աշխատանքային գործունեության հիմնական իրադարձություններ
1965-1975 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի N49 միջնակարգ դպրոցը:
1975-1979 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը:
1979թ.` Մասիսի Հայէլեկտրամեքենա Ա/Մ, տնտեսագետ:
1979-1981 թթ.` Ծառայել է խորհրդային բանակում:
1981-1982 թթ.` «Քիմռեակտիվներ» Հ/Մ, տնօրենի տեղակալ:
1982-1985 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա:
1986-1990 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ (կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ):
1990-1993 թթ.` ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար:
1991 թ. սեպտեմբեր-նոյեմբեր` ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար:
1993-1995 թթ.` ՀՀ վարչապետ:
1995 թ. հուլիս` ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո մինչև 1996 թ. նոյեմբեր՝ ՀՀ վարչապետ:
1996-1997 թթ.` Արժույթի միջազգային հիմնադրամ, խորհրդական:
1998-2006 թթ.` Երևանի կոնյակի գործարան (փոխնախագահ, մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն):
2006-2011 թթ.` Ռուս-Հայ Սլավոնական Համալսարան (Երևան), Կիևի միջազգային հարաբերությունների և Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարաններ, որպես` պրոֆեսոր: Դասավանդել է՝ մեգաէկոնոմիկայի տեսություն, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, դինամիկ բանկինգ և մարդկային ռեսուրսների կառավարում առարկա-ները:

Այլ տվյալներ
Տնտեսագիտության դոկտոր է: Դոկտորական թեզը պաշտպանել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի (նախկին Ս. Օրջենիկիձեի անվան կառավարման ինստիտուտ) գիտխորհրդում` 2004թ.: 2005 թ. դոկտորական աստիճանը նոստրիֆիկացվել է Հայաստանում: 2010 թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) նրան շնորհել է տնտեսագիտության դոկտորի աստիճան:
2010 թ.՝ Դոկտորական դիպլոմը ճանաչվել է Ուկրաինայի ԲՈՀ-ի կողմից։
1995 թ.` Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ:
1998 թ.` ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ:
2005 թ.` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից նրան շնորհվել է նույն համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում:
2006 թ.` ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսագիտական գործիչ:
2010-2012 թթ.` Ուկրաինայի բանկային գործի համալսարանի ուսանողների կողմից մի քանի անգամ ճանաչվել է լավագույն դասախոս։
16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով: Համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:

Կուսակցական պատկանելիությունը
“Ազատություն” կուսակցության նախագահն է:
2012 թ.մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով` ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից (Ընտրատարածք 115):

Հանձնաժողովներ`
11.06.2012 թ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
11.06.2012 թ.` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կինը` Նանա Վյաչեսլավի Բագրատյան, ծնվ. 1966 թ.
Տղան` Արարատ Հրանտի Բագրատյան, ծնվ. 1989 թ.
Դուստրը` Մարիա Հրանտի Բագրատյան, ծնվ. 1997թ. :

Դասական ուղղագրության ջատագով ու հնարավորինս դրան շուտ անցնելու կոչով հաճախ եկող ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կենսագրությունը տարբերվում է մյուսներից:

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
Ծնուել է 1949 թուականի յուլիսի 5-ին Երեւանի Նուբարաշէն արուարձանում։
Հայրը` Արշաւիր Յովհաննէսի Հայրիկեանը պոլսեցի է, մայրը` Զարուհի Սեդրակի Աբրահամեանը վանեցի ծնողների զաւակ է։
1966 թթ. աւարտել է Նուբարաշէնի միջնակարգ դպրոցը եւ ընդունուել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժանմունքի երեկոյեան բաժինը․ ցերեկներն աշխատել է Նուբարաշէնի գործուածքային գործատանը որպէս էլեկտրիկ:
1967թ. անդամագրուել է. 1966թ. ստեղծած ընդհատակեայ Ազգային Միացեալ Կուսակցութեանը (ԱՄԿ): Հիմնադիրն էր նկարիչ Հայկազ Խաչատրեանը։
1968թ. ամռանը նա դարձավ կազմակերպութեան գործող հատուածի փաստացի ղեկավարը։ Տպագրեցին «Երկունք» թերթիկը եւ «Ցասում» ստորագրութեամբ թռուցիկներ:
1969թ. գարնանը առաջին անգամ նրան կալանաւորեցին։
1970թ. դատապարտուեցին 4 տարուայ խիստ ռեժիմի ազատազրկման։
1973թ. ազատազրկումից վերադառնալուն պէս շարունակեց ընդհատակեայ ազգային գործունէութիւնը։ ԱՄԿ նոր ղեկավարութիւն՝ ԱՄԿ ԽՈՐՀՈՒՐԴ ձեւաւորուեց։ Փակ գաղտնի քուէարկութեամբ նրան ԱՄԿ ղեկավար ընտրեցին։ Որդեգրեցին ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական ծրագիրը:
1974թ. նրան դատապարտեցին 7 տարուայ կալանքի և 3 տարուայ աքսորի:
Ազատազրկման ընդհանուր ժամանակամիջոցից 300 օրից աւելի եղել է պատժախցերում, իսկ «խցային տեսակի կացարան» կոչուող խիստ բանտային ռեժիմի բանտերում անց է կացրել 33 ամիս։
1980թ. հոկտեմբերին նրա նկատմամբ նոր գործ հնարուեց։ Նրան տեղափոխեցին Ուրալի Պերմ քաղաքի քրեական բանտ։ Պերմի մարզում դատավարութիւն-ներկայացումից յետոյ դատապարտուեց լրացուցիչ 3 տարուայ ազատազրկման, որն անցկացրեց Իրկուտսկի մարզում։ 1984-1987թթ. նա աքսորավայրում էր` Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում։
1987թ. մայիսին նա մի քանի օրով Երեւանում գործուղման ժամանելու ընթացքում ստեղծեց բացայայտ գործող «Քաղկալանաւորների պաշտպանութեան հայկական յանձնախումբը»:
Նոյն տարուայ օգոստոսին վերջնականապէս վերադարձավ Հայաստան:
1987 թուականի սեպտեմբերին նա հիմնեց ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ ՄԻԱՎՈՐՈւՄ (ԱԻՄ) կազմակերպութիւնը: Դա ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացայայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպութիւնն էր։ ԱԻՄ-ն ուներ «Անկախութիւն» անունով շաբաթաթերթ եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» անունով տեսական յանդէս։:
ԱԻՄ նպատակն էր ազգային պետականութեան վերականգնումը, առաջնահերթ խնդիրը` Հայաստանի անկախացումը ՀԱՆՐԱՔՈՒէ Ի միջոցով: Այն փաստօրէն ընդյատակից դուրս եկած ԱՄԿ-ն էր։
1988 թուականի յունուարի 12-ին Երեւանում նրա հրաւերով կայացաւ հայ, ուկրաինացի եւ վրացի այլախոհ ղեկավար դէմքերի հանդիպումը, որով սկիզբ դրուեց իրենց ազատութիւնների համար պայքարող ազգերի համագործակցութեանը։
1988 թուականի մարտին նրան կրկին՝ չորրորդ անգամ կալանաւորեցին։ Մէկ օր Մոսկուայում պահելուց՝ մարտի 23-ից նա Երեւանի ՊԱԿ-ի բանտում էր։
1988 թուականի յուլիսի 20-ին յատուկ օդանաւով Մոսկովեան իշխանութիւնները բռնի՝ ձեռնակապերով նրան տեղափոխեցին նախ Մոսկուա, ապա նոյնպէս յատուկ օդանաւով տարան Եթովպիա։ Այնտեղից նա անցաւ նախ ԵՒրոպա, ապա՝ ԱՄՆ:
Բռնի տարագրեալի վիճակում արտասահմանում ստիպուած եղաւ մնալ մինչեւ 1990 թուականի նոյեմբերը։ Գորբաչովը համաշխարհային հանրութեան ճնշման տակ ստիպուած եղաւ վերականգնել նրա քաղաքացիութիւնը։ Դրան նպաստեց նաեւ այն, որ հեռակայ ընտրուել էր Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր։
Տարագրութեան մէջ գտնուելու շրջանում 1989 թուականին նա ընտրուեց Փարիզում հիմնադրուած «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ համակարգիչ կենտրոն»-ի նախագահ։
1990 թուականի յուլիսին Պրահայում «Ժողովրդավարութիւն եւ Անկախութիւն» համակարգիչ կենտրոնի աւելի ընդլայնուած կազմով հրաւիրած ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ խորհրդաժողովում նրան վերընտրեցին։
1990-1999 թթ. Հայաստանի խորհրդարանի անդամ էր,
1998-1999 թթ. ՀՀ նախագահի խորհրդական եւ Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի նախագահ,
1998-2002 թթ. ՀՀ Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահ։
1992 թուականին ԱԻՄ-ը ձեռնամուխ եղաւ Լաչինի շրջանում փախստականների համար բնակավայրեր՝ ԱԻՄԱՒԱՆՆԵՐ ստեղծելու գործին։ Նա պաշտօնապէս նշանակուեց Գորիսի արտակարգ դրութեան պարետ։ Նրա ստեղծած Սիւնիքի աշխարհազօրի 627 գրանցուած աշխարհազօրայիններից 46-ը տարբեր ԱԻՄԱՒԱՆ-ներում կնքեցին իրենց մահկանացուն, երեք տասնեակը դարձան պատերազմի հաշմանդամներ։ 2002 թուականին նրանց յիշատակն յաւերժացնելու համար ԱԻՄԱՒԱՆ 1-ում (Քաշաթաղի շրջանի Աղաւնո գիւղ) կառուցեցինք Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Նա երկու ամսով էր պարէտ նշանակուած, սակայն աշխտանքները շարունակեց մինչեւ 1995-96թթ։ 1994 թուականից նրանց սկսած՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ նախաձեռնութիւնը պետական քաղաքականութիւն դարձաւ:
1989 թուականից հրատարակել է հրապարակախօսական ու գեղարուեստական գրքեր եւ գրքոյկներ, այդ թւում բանաստեղծութիւնների երկու ժողովածու, «Լոյսի ճանապարհին»» վէպը, «Հաւատով եւ սիրով» սցենարը։
1988 թուականից թողարկել է քնարական եւ հայրենասիրական երգերի 3 ալբոմ։ 2001 թուականին նրա «Սիրոյ թռչուն» երգը համահայկական ՍԱՅԱԹ ՆՈՎԱ երգի մրցոյթում գրաւեց առաջին տեղը:
Հինգ վաւերագրական շարժանկարների, այդ թւում՝ ազգային արժեքային համակարգին վերաբերող «Յարութիւն» գիտահանրամատչելի շարժանկարի, սցենարներ է հեղինակել եւ արտադրել։
1998 թուականի նախագահական ընտրութիւններում նրան յաջողուեց պարտադրել ՀՀ իշխանութիւններին ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների նրա ծրագրին։ Այդ փուլում սկսած կատարեալ ժողովրդավարական համակարգի որոնումներն ընթացան ընտրական համակարգերի վերաբերեալ գրքերի, գրքոյկների ու տասնեակ յօդուածների հրապարակմամբ։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հեղինակային իրաւունքի պաշտպանութեան կազմակերպութիւններում գրանցուած է նրա «Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը» գիւտը։ 2012 թուականին կատարեալ ժողովրդավարական համակարգի վերաբերեալ իր աշխատանքներն աւարտել է իր կայքէջում հրապարակուած հանրամատչելի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գրքով։

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1958 թ.-ի փետրվարի 18-ին Արտաշատ քաղաքում մանկավարժի ընտանիքում:
1975 թ.-ին ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և, 1980 թ.-ին գերազանցությամբ ավարտելով այն, ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա և գործուղվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան:
1983 թ.-ին ավարտել է ասպիրանտուրան: 1984-2008 թթ.-ին դասավանդել է ԵՊՀ-ում: Ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ:
1987 թ.-ից զբաղվում է քաղաքականությամբ:
1988 թ.-ից անմիջականորեն մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտին` մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրմանը և ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը:
1991-99 թթ.-ին եղել է ԱԻՄ-ի անդամ:
1996-99 թթ.-ին եղել է ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ:
1996 թ.-ին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում վճռականորեն պաշտպանել է ժողովրդավարական արժեքները, որի պատճառով էլ ձերբակալվել է:
1998-99 թթ.-ին եղել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ:
1999 թ.-ին ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ԱԻՄ-ի համամասնական ցուցակում երկրորդն էր:
1999 թ.-ի նոյեմբերին ներկուսակցական ժողովրդավարության հարցերում սկզբունքայնություն դրսևորելու պատճառով հեռացվել է ԱԻՄ-ից և 2000թ.-ի ապրիլին մի խումբ համախոհների հետ հիմնել է «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, որի նախագահն է մինչ այսօր:
2003 և 2008 թթ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
2007 թ.-ին Արամ Հարությունյանի անմիջական ջանքերով «Ազգային համաձայնություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց հայրենիքի նվիրյալ պաշտպանների և գիտության հետ դաշինք կնքած:
2008 և 2009 թթ.-ին եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծնվել է 1959 թվականին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Հորական պապը` Գասպարը, զորավար Անդրանիկի զինվորներից էր, Արեւմտյան Հայաստանի Խարբերդի Բազմաշեն գյուղից, իսկ մորական պապը` Հովակիմը, կամավորական 4-րդ գնդի հրամանատար Քեռու զինվորն էր, Կարինի Ձիթող գյուղից: Մեծ մայրերը` Խնկենի Կոճոլոզյանն ու Սիրուն Հովհաննիսյանը, արմատական դեր են խաղացել իրենց թոռների հայեցի դաստիարակության գործում: Հայրը նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանն է, մայրը` դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Ունի երկու եղբայր` Արմեն, Կարո, եւ քույր` Անի:

Կրթությունը
1977թ. ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանը Բերքլիում (UC Berkeley)` քաղաքագիտական բաժինը:
1979թ. տեղափոխվել է նույն համալսարանը Լոս Անջելեսում` բարձրագույն ուսումը շարունակելով Հայոց պատմության մասնագիտությամբ:
1980թ. ավարտել է համալսարանը` պատմության եւ արեւելագիտության զույգ ամբիոններից ստանալով "Summa cum laude" ճանաչումով "Bachelor of Art" տիտղոսը: Պաշտպանել է Turner մրցանակին արժանացած ավարտաճառը «Խորհրդային Հայաստանում 1921թ. Փետրվարյան ապստամբությունը պատմագրության մեջ» վերնագրով:
Մագիստրոսի (M.A.L.D.) տիտղոսը ստացել է 1982թ. Մասաչուսեթս նահանգի Թաֆտս (Tufts) համալսարանի Միջազգային օրենքի եւ դիվանագիտության Ֆլետչեր (Fletcher) դպրոցում, որտեղ մասնագիտացել է միջազգային օրենքի, դիվանագիտության պատմության եւ համայնավար երկրների արտաքին քաղաքականության բնագավառներում: Ավարտաճառի վերնագիրն էր` «Ամերիկյան դիվանագիտությունը եւ Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ.»:
Իրավաբանության դոկտորի (J.D.) աստիճանը ստացել է Վաշինգտոնի Ջորջթաուն (Georgetown) համալսարանի Իրավաբանական կենտրոնում` պաշտպանելով «Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը եւ Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ ատենախոսությունը:

Աշխատանքային փորձը
1981-1982թթ. Թաֆտս (Tufts) համալսարանում դասավանդել է Հայոց պատմություն: 1982թ.-ին եղբոր` Արմենի հետ ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան` գտնելով պապենական քարուքանդ ու հափշտակված օջախները:
1985-1989թթ. Լոս Անջելեսում պաշտոնավարել է որպես մասնագետ-իրավաբան քաղաքացիական դատավարության եւ միջազգային իրավունքի ոլորտներում: Նույն ժամանակ հիմքերն է դրել, ապա ղեկավարել Հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association):
1988թ. դեկտեմբերի 7-ի կործանիչ, քաղաքականորեն շրջադարձային երկրաշարժն անմիջապես բերում է նրան հայրենիք, ուր 1989թ. հունվարին հիմնում ու տնօրինում է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակը:
1991-ի հոկտեմբերին նշանակվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար` ծառայելով մինչեւ 1992-ի հոկտեմբերի 16-ի իր հրաժարականը:
1993-ից ղեկավարում է իր հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS), որը միջազգային ճանաչում է գտել:
1998թ. ծառայել է ՀՀ տեղեկատվության ու գրահրատարակչության պետի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոններում:
2005-08թթ. ղեկավարել է Հայաստանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով:
2007-2012թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ:
2007-08թթ. ղեկավարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը:
2007-09թթ. հանդիսացել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:

Հրատարակությունները
Հեղինակել է ուսումնասիրություններ, մենագրություններ ու հոդվածներ, որոնք լույս են տեսել հայկական, ամերիկյան, եվրոպական, ռուսական, միջինարեւելյան հրատարակչություններում ու պարբերական մամուլում:

Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի 5 երեխա` Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն-Ռիչարդ: Կինը` Արմենուհի Հովհաննիսյանը, «Պատանեկան նվաճումներ» ("Junior Achievement of Armenia") կազմակերպության նախագահն է: Միասին Երեւանում հիմնել են անապաստան երեխաների փրկարար «Օրրան» կենտրոնը:

Ծանոթագրություն
Րաֆֆի Հովհաննիսյանի` անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար ծառայելու մեկ տարվա ընթացքում Հանրապետությունը դարձել է միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի եւ ԵԱՀԽ-ի անդամ, դիվանագիտական կապեր է հաստատել ավելի քան հարյուր երկրների հետ: Նույն այդ տարում են դրվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբը, ինչպես նաեւ տարածաշրջանային դիրքորոշման հիմքերը: Այժմ նա իր գործունեությունը շարունակում է միջազգային քաղաքագիտական եւ հետազոտական ուսումնասիրությունների ասպարեզում:

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ծնվել է 1970 թվականի մայիսի 12-ին Երևան քաղաքում:
1987 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ:
1988-89 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1994 թվականին ավարտել է ԵՊՀ-ն` “Տնտեսական կիբեռնետիկա” մասնագիտությամբ, ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
1995-99 թվականներին աշխատել է “Հայներարտբանկում”, զբաղեցրել է գործունեության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալի, Ներքին աուդիտի ծառայության պետի, Վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոններ:
1998 թվականին հիմնադրել է “Բիզնես-պորտնյոր” խորհրդատվական ընկերությունը, որը կառավարել է մինչև 1999 թվականը:
1999 թվականից առ այսօր գլխավորում է “Ռադիո Հայ” ՍՊ Ընկերությունը` զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը:
2002-2003 թվականներին հիմնադրել է և աշխատել է որպես տնօրեն “Վարդազարյան և Ղուկասյան” իրավաբանական խորհրդատվական ընկերությունում:
2002 թվականին հիմնադրել է “Ֆլամինգո-Արտ-լողափ” ՍՊԸ-ն և կառավարել ընկերությունը մինչև 2011 թվականը:
2004-2008 թվականներին հանդիսացել է “Կովկասյան կոմունիկացիոն խումբ” ՓԲԸ ներկայացուցիչը “Դվին հյուրանոցային համալիր” ՓԲԸ-ում,: Զբաղեցրել է նաև վերջինիս տնօրենի պաշտոնը:
2005 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը` ստանալով բակալավրի աստիճան “Իրավագիտություն” մասնագիտությամբ:
2008 թվականին հիմնադրել է “ԽՍՀՄ-ին կողմ և դեմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարել է մինչև 2010 թվականը:
2011 թվականից կամավոր հիմունքներով աջակցել է “Խորհրդային Ադրբեջանից փախստականների համագումար” քաղաքացիական նախաձեռնությանը: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Ծնվել է Երևանում 1963 թվականին։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում: 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը: 1985-1991թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և և հեռուստատեսության պետական կոմիտեի համակարգում։ 1986-89թթ. ուսանել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատել է Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախմբի կազմում։ 1991-1993թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ որպես գլխավոր փորձագետ։ 1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999թ.-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ 1999-2001թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրենը։ 2001-2004թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։ 2004թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար, այնուհետև ստանձնել է ԼՂՀ Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ 2007թ. հրաժարական է տվել ԼՂՀ Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնից: 2008թ. մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրություններին որպես նախագահի թեկնածու: 2007թ. մինչև ներկա պահը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հասարակական կարգով քաղաքական հարցերով խորհրդատուն է:
Ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Հեղինակել է «Շահագործման տեսությունը և աշխարհաքաղաքական կանխատեսումը» աշխատությունը:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 20-ին Երևանում։
1984թ. ավարտել է №103 միջնակարգ դպրոցը։
1984թ. ավարտել է №6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։
1984թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը:
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը:
1992թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–շինարարական ինստիտուտը։
1998թ-ից զբաղվում է հայկական էպոսի ուսումնասիրությամբ։
Տարիների ընթացքում տարբեր հեռուստաընկերություններով ներկայացրել է “Սասնա Ծռեր” էպոսը:
1999 թվականից համեմատական վերլուծությամբ ուսումնասիրում է աշխարհի տարբեր ժողովուրդների էպոսները և կրոնները:
2000-2004 թ.թ. “Ար”, “Պրոմեթևս”, “Արմենիա”, «Հ-1» հեռուստաընկերություններում հաղորդաշարերով պարբերաբար ներկայացրել է հայկական էպոսի և արդի իրականության զուգահեռները, ինչպես նաև հայկական և ռուսական էպոսների հարաբերակցությունը:
1999-2007 թթ., դասախասություններով պարբերաբար հանդես է եկել հայաստանյան և արտասահմանյան կառույցներում՝ համեմատական վերլուծությամբ ներկայավնելով հայկական էպոսը և տվյալ ագգի էպոսը:
2006թ. հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո» մենագրությունը, որտեղ համաշխարհային էպոսագիտության մեջ առաջին անգամ ներկայացվել են հայ-ռուսական և հայ-անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։
40-ից ավել հրապարակումների, էսսեների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Կուսակցական պատկանելություն չունի:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում աշխատելով որպես խառատ մինչև 1979 թվականը:
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:
Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» և ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:
Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}