Մեկնարկում է քարոզարշավը
Այսօր տրվում է ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը` մինչև փետրվարի 16-ը: Փետրվարի 17-ին լռության օր է, 18-ին քվեարկությունն է:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում մնացել է ութ քաղաքացի՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ընկերության տնօրեն Անդրիաս Ղուկասյանն ու ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայտնի է, որ Ր. Հովհաննիսյանն ընտրողների հետ առաջին հանդիպումը կունենա այսօր Ա. Խաչատրյանի արձանի մոտ: Անդրիաս Ղուկասյանի համար քարոզարշավի առաջին օրը կնշանավորվի խոստացված անժամկետ հացադուլի մեկնարկով: Հայտնի է, որ ՀՀԿ առաջնորդը քարոզարշավի շրջանակում առաջին հանդիպումը կունենա Ավան վարչական շրջանում: Թեկնածուներից մի քանիսն էլ հայտարարել են, որ մարզեր չեն գնալու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները