Հանրային հեռուստաընկերությունը մտափոխվել է. «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը կորոշվի ազգային ընտրությամբ
Մայիսի 14- 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին : Հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում՝ հնարավորություն ընձեռել բազմաթիվ հեղինակներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից:
Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաձողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը: Երգի մրցույթին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:
• Հեղինակի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
• Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի, ուստի երգում ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավել քան 6-ը:
• Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
• Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
• Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
• Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
Հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը:
Նախորդող նորություններ` «Եվրատեսիլ-2013». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը և երգը կընտրվեն ներքին ընտրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում