Ֆալկաոն վնասվածք է ստացել
«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղում ազդրի վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, մադրիդյան թիմի աստղը շարքից դուրս է մնացել մոտ 3 շաբաթով: Այս տեղեկությունը հաստատել է նաև «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Սա նշանակում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իր թիմին Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի «Ռուբինի» հետ խաղում, որը կկայանա փետրվարի 14-ին` Մադրիդում:
«Ֆալկաոն նվազագույնը 20 օր չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Դեռևս վնասվածքի լրջության աստիճանը լիովին պարզ չէ, սակայն փաստ է, որ Ռադամելը տուժվել է և ապաքինման կարիք ունի»,- նշել է Սիմեոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են