
«Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից». անվճար խորհրդատվություն նախընտրական շտաբներին
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը, կարևորելով 2013 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կայքերը հնարավոր ապօրինի միջամտություններից պաշտպանելու անհրաժեշտությունը, և հաշվի առնելով թեկնածուների նախընտրական շտաբերից ներկայացվող դիտարկումները, տրամադրում է անվճար խորհրդատվություն «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով:
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի կողմից տարածված հաղորդագրությունում նշված է, որ խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ:
Հաղորդագրության մեջ նաև կա կապի մասին լրացուցիչ տեղեկություններ` զանգահարել 010.58.87.14 հեռախոսահամարին կամ նամակներ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: