Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը
Վարչական դատարանը մերժել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանի հայցը ընդդեմ ԿԸՀ-ի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ն. Մկրտչյանը: Նա նաև հայտնեց, որ դիմելու է Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ՄԱԱ նախագահը բողոքարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` իրեն որպես նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը: Ն. Մկրտչյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել հանձնաժողովին ընդունել որոշում իր թեկնածության գրանցման մասին: Դատարան ներկայացրած հայցում Ն. Մկրտչյանը ԿԸՀ որոշումը համարում է հակասահմանդրական:
Հիշեցնենք նաև, որ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը միակ կին թեկնածուն ԿԸՀ էր ներկայացրել առանց ընտրական գրավը վճարելու մասին անդորրագրի: ԸՕ 80րդ հոդվածի համաձայն նախագահի թեկնածուները պետք է վճարեն ընտրագրավ` նվազագույն աշխատավարձի 800-ապատիկի չափով:
Նախորդող նորություններ` Դատարանը Նարինե Մկրտչյանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի
Գործարարները «քցե՞լ» են Նարինե Մկրտչյանին