«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարուցվել է քրեական գործ
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում տեղի ունեցած պայթյունի գործով ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությանից:
Նշենք, որ այսօր ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ գազի արտադրամասում ամոնյակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախորդող նորություն` Վանաձորի քաղաքապետ. Վանաձորցին շատ երկար է սպասել քիմպրոմի բանարկմանը, իսկ հիմա գործընթացն էլի երկարեց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա