Ր. Հովհաննիսյան. ՀՀ քաղաքացին պետք է ապահովված լինի, ոչ թե իմ ցանկությամբ, նախագահի խոսքով, բարի կամքով, այլ Սահմանադրությամբ
Այսօր Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում տրվեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը:
Միջոցառման շրջանակներում ունեցած իր ելույթում «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին իրականացնել «ընտրական հեղափոխություն»:
«Առանց այսօրվա վաղը չի գալու և մեծ պայքարի նախաշեմին մենք բոլորս հանձնառու ենք, որպեսզի ՀՀ իշխանությունը մեր պայքարով վերադարձնենք հայ ժողովրդին: Սա հայ ժողովրդի պայքարն է այսօրվա և վաղվա, ստվերի և լույսի, ողորմության և իրավունքի, նախագահի բարձր հովանու և Սահմանադրական օրենքի միջև: 21 տարվա ընթացքում առաջին անգամ, մեր պայքարի միջոցով մենք ունենալու են դե յուրե նոր նախագահություն»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:
«Այս արևի տակ, մեր հողում ամեն ինչ հնարավոր է: Կանխորշված է միայն Աստծո պատգամը: Մնացածը հայ ժողովրդի և ՀՀ շարքային քաղաքացու ձեռքում է: Մեր գործի և հավատքի, մեր պայքարի միջոցով մենք կջարդենք իշխանական, մաքսային հարկային այն ուղղահայացը, որ քսան տարի իշխում է Հայաստանում: Մերը իշխելու համար չէ, մերը ծառայելու համար է: Այս ծառայությունը մեր օրինակով բերելու է շատ շոշափելի արդյունքների»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգության» առաջնորդը խոստացավ մեկ տարվա ընթացքում հիսուն տոկոսով բարձրացնել բոլոր կոսաթոշակները, ավելացնել գիտության, առողաջապահության, պատշպանության ֆինանսավորումը:
«Հայաստանի քաղաքացին պետք է ապահովված լինի, ոչ թե իմ ցանկությամբ, նախագահի խոսքով, բարի կամքով, այլ Սահմանադրությամբ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում