Սերժ Սարգսյան. Այս ընտրաշավը հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, երկիր վերադարձնելու հնգամյա արշավի մեկնարկն է ազդարարում

 Կառավարության նիստերի դահլիճում կենտրոնացել էր երիտասարդությունը ` կարմիր, կապույտ, ծիրանագույն վզարկուներով,  «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով տերևներով. նախընտրական իր քարոզարշավի մեկնարկը հենց այստեղից հայտարարեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ տարիներ առաջ հենց այստեղ է ընթերցվել ՀՀ անկախության հռչակագիրը: Մինչև ՀՀԿ առաջանորդ Սերժ Սարգսյանը կսկսեր իր ելույթը, ներկայացվեց թեկնածուի նախընտրական հոլովակը, որի հեղինակ Ալբերտ Աբգարյանը նույնպես ներկա էր:

Հավելենք, որ Ալբերտ Աբգարյանը, ով կույր է,  աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբան, իսկ երգը, որը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղեկցելու է ողջ քարոզարշավի ընթացքում և որի ընտրությունը մեծ անակնկալ էր հանդիսացել երիտասարդի համար, գրվել է վաղուց:

«Նախագահին ողջ քարոզարշավի ընթացքում այս երգի ուղեկցումն ինձ համար մեծ անակնկալ էր: Վստահ եմ, որ այն ձեզ պետք է բերի հաջողություն և հաղթանակ»,- դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին` ասաց Ա. Աբգարյանը:

Ս. Սարգսյանն իր ելույթում նախ և առաջ նշեց, որ ինքն է շնորհակալ այդ երգի համար, և որը այն դրական լիցքեր է հաղորդում: Նաև հույս հայտնեց, որ այս երգը իսկապես հաջողություն կբերի, ապա դիմելով հավաքվածներին`  մասնավորապես, ասաց.

 «Սիրելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ երիտասարդներ,

 Մենք սկսում ենք նախընտրական պայքարը: Այս գեղեցիկ հոլովակի խորհրդի ներքո մոտ մեկ ամիս շրջելու ենք հանրապետության քաղաքներով ու գյուղերով, հնարավորության սահմաններում հասնելու ենք բոլոր քաղաքներ, համայնքներ, թաղեր կամ բակեր: Մեծ աշխատանք է սպասվում մեզ բոլորիս: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ ծանր աշխատանք են կատարելու` գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և ապահով Հայաստանի նպատակադրումը մեր երկրի բոլոր անկյունները հասցնելու համար: Ու քանի որ սա հենց սկիզբն է, խնդրում եմ ձեզ ընտրարշավի ընթացքում անընդհատ, ամեն րոպե հիշել իմ հետևյալ հորդորները.

- Հիշեք, որ մեր նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջ հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է, ոգևորության ու հավատի ամրապնդման համար է. սրանք իսկապես էական են ապագա տարիների կարևոր գործերի համար: Մեր երկիրը միասին պիտի փոխենք, այդ միասնականության աստիճանը բարձրացնելու համար է նաև մեր նախընտրական արշավը:

- Հիշեք, որ մենք երբեք չենք ընդունել և այսօր էլ չենք ընդունում մեր հասարակության ներսում հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու, որևէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը, մենք որևէ բան քանդելու կոչեր չենք անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող` արմատացած արատավոր երևույթներ չեն:

- Հիշեք, որ մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, մեր գաղափարները վերջին ատյանի ճշմարտություններ չեն, մենք էլ` անսխալական չեն: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր դիրքորոշման հետ. չի բացառվում, որ այդ քննադատության մեջ է հենց այն թեզը, որը վաղը որևէ հարցի շուրջ մեր աշխատանքը էապես արդյունավետ է դարձնելու:

Եվ այսպես.

մենք քննարկում ենք, այլ ոչ թե նյարդայնանում հակառակ կարծիքից,

մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և դեպի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում, այլ ոչ թե սևացնում ենք մեր մրցակիցներին,

մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաև չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, այլ ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ,

մենք մեր սերն ու ջերմությունն ենք տանում Հայաստանի բոլոր համայնքներ: Ալբերտի երգի ջերմ ելևէջներն ու այս հոլովակի կանաչ տերևների ուղերձն ենք վերցրել հետներս` գարնան ու զարթոնքի ուղերձը...

մենք այս ընտրապայքարով նաև սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը: Մեր ծրագիրն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է, Ալբերտի երգն էլ է դրա մասին: Ու տասնյակ հազարավոր շուրթերից մենք դեռ պիտի լսենք այդ նվիրական բառերը՝ մենք տուն եկանք: Եվ դա մենք միասին ենք անելու:

Ուրեմն, հաջողություն մեզ:
Թող Տիրոջ օրհնությունը ուղեկից լինի մեզ:
Ու թող մեր ժողովրդի հնարավոր առավելագույն հատվածը հավատա, որ միասին մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, Ապահով Հայաստանի ճանապարհով:
Ուրեմն, առա՛ջ դեպի ապահով Հայաստան»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}