Էպոսագետ. Կտեսնեք, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը ինչպես են իրար միս ուտելու
«Էլեկտրոնային հարցումներում ես 1-ին տեղում եմ` 35-40 տոկոս վարկանիշով: Ու այդ պատճառով էլ, տեսնելով, որ մյուս թեկնածուների վիճակը ծանր է, միակողմանի քաղաքական զինադադար եմ հայտարարում, որ իրենք գնան մարզեր, ձայներ հավաքեն, ակտիվանան, որովհետև պայքարը շատ անհավասար է ստացվում,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե` ինչո՞ւ եք Ձեր քարոզարշավը սկսելու փետրվարի 1-ից, ասաց էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե` չեք՞ կարծում, որ 10 օր պասիվ մնալու դեպքում Ձեր մրցակիցները առաջ կանցնեն Ձեզնից, նա բացասական պատասխան տվեց, ապա հավելեց. «Ես հեռուստատեսային հարցազրույցների միջոցով եմ աշխատելու, բուկլետներ բաժանել չի լինելու, մարզեր էլ չեմ գնալու»:
«Հեռուստատեսային հարցազրույցները շատ արդյունավետ են…Բացի այդ, պետք է մի քիչ էլ մեծահոգի լինել»:
Վ. Սեդրակյանի խոսքով, մյուս թեկնածուներն «ըստ էության ասելիք չունեն: Մեկը եկել է ինչ-որ թիվ ցույց տա Սերժ Սարգսյանին, որ կառավարության մեջ մտնի, մեկը եկել է, որ ԱԳ նախարար դառնա…» :
Այնուհետև նա մանրամասնեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի երազանքը ԱԳ նախարար դառնալն է: Հիմա նա արդեն էյֆորիայի մեջ է ընկնում ու իրեն թվում է, թե ինքն արտգործնախարար է: Քարոզարշավի ժամանակ հանդիպում է Ֆրանսիայի դեսպանատանը, Ֆրանսիայի նախագահի նստավայր է մեկնում, ԱՄՆ-ի դեսպանատուն է գնում, որը բարոյական և այլ առումներով կոպիտ խախտում է:
Հրանտ Բագրատյանն էլ իր թվերով ու գիտելիքներով է ուզում վարչապետ դառնալ: վարչապետը` դժվար, բայց գոնե ֆինանսների նախարար կամ ԿԲ-ում ինչ որ պաշտոն է ուզում զբաղեցնել»,- ասաց Էպոսագետը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը ու Հրանտ Բագրատյանը մտածում են, թե Սերժ Սարգսյանի ընտրվելը կասկածի ենթակա չէ, հետևաբար, եթե զբաղեցնեն երկրորդ տեղը կարող են պաշտոն ստանալ:
Կտեսնեք, թե այդ երկուսն ինչպես են իրար միս ուտելու»,-հավելեց նա:
Թեկնածուն նշեց, որ հեռուստաբանավեճեր չի նախատեսում. «Հեռուստաբանավիճելու բան չկա: Ո՞ւմ հետ բանավիճես: Իրանց հետ ի՞նչ բանավիճեմ: Ես էպոսն եմ ներկայացնելու, դա էլ այն հարցը չի, որ ես նստեմ, այս նորելուկ ժողովրդավարներին ինչ-որ բաներ բացատրեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները