Ա. Հարությունյան. Փետրվարի 8-ին հանում եմ թեկնածությունս
«Իմ «մինիմալ» ծրագիրն է՝ ես անձամբ փետրվարի 8 ին ժամը 17: 00-ին հանում եմ իմ թեկնածությունը, փետրվարի 7-ին նստում եմ ԿԸՀ-ի դիմաց հացադուլի, կոչ եմ անում նաև մյուս թեկնածուներին թողնել Սերժ Սարգսյանին միայնակ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Ըստ բանախոսի՝ ովքեր կհանեն թեկնածությունները կապացուցեն, որ եղել են անկախ թեկնածուներ:
«Արդեն ակնհայտ է դառնում, որ ընտրապայքարը ծրագրերի միջև չի լինելու: Որևէ գաղափարական մրցակցություն էլ անիմաստ է», - ասաց նա, և հավելեց. «ով մնում է ընտապայքարի մեջ, լեգիտիմացնում է ընտրությունները»:
Ըստ բանախոսի՝ կա նաև «մաքսիմալ» ծրագիր. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանում է թեկնածությունը, դառնում նոր, ազնիվ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը»:
«Այս ընտրություններին մասնակցելու նպատակն իրավիճակն ուսումնասիրելն է և գնահատելը: Այս ընտրությունները կլինեն առանց խախտումների, բայց մեկ է՝ լեգիտիմ չեն լինելու», - իր առաջադրումը պարզաբանեց նա:
Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ը, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:
Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին