Ա. Հարությունյանի մինիմում ծրագիրը` քարոզել, որ բոլոր թեկնածուները դուրս գան և մնա միայն Սերժ Սարգսյանը
«Առավոտ» թերթը ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչպես է վերջինս սկսել քարոզարշավի առաջին օրը: «Այսօր հարցազրույցներ եմ տվել «Հ2», «Կենտրոն» հեռուստաընկերություններին և այլն: Ես ունեմ մինիմում և մաքսիմում ծրագիր, որովհետև Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո իմ նախընտրական ծրագիրը դարձավ երկու մասից կազմված»,-ասել է նա: Ա. Հարությունյանի ներկայացմամբ` մինիմում ծրագիրը հետևյալն է` օգտագործել բոլոր անվճար րոպեները, հարկ եղած դեպքում նաև վճարովի, և քարոզել, որ բոլոր թեկնածուները դուրս գան և քվեաթերթիկի վրա մնա միայն Սերժ Սարգսյանի անունը, իսկ մաքսիմալ ծրագիրը հետևյալն է` Սերժ Սարգսյանը ևս դուրս է գալիս, նոր առաջադրումներ են լինում, և իր չառաջադրվելով` ապահովում է արդար, թափանցիկ ընտրություններ` ապահովելով նաև իր խորը ծերությունը: