Ջեմալ փաշայի թոռի` «Հայոց ցեղասպանություն» գիրքը ներկայացվել է Բեռլինում
Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում տեղի է ունեցել թուրք լրագրող և գրող Հասան Ջեմալի «1915թ Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Հասան Ջեմալը նշել է, որ գիրքը նվիրվում է 6 տարի առաջ սպանված «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին: Հեղինակը գիրքը ներկայացնելիս, ասել է, որ անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը, ազգայնականությանը և մինչև այսօր առկա քրդական խնդրին և հայկական հարցին:
«Ես այս գրքում գրել եմ, թե ինչու են ինչ-ինչ հարցերում փոխվել իմ համոզմունքները, որտեղից ո°ւր են հասել»,- ասել է Հասան Ջեմալը:
Խոսելով իր ու Հրանտ Դինքի ընկերության մասին` նա հիշեցրել է Հրանտ Դինքի «Ժխտումը կամ ճանաչումը չեն կարևոր, կարևորը գիտակցումն է» խոսքերը:
«Հրանտն առկա և պատմական անարդարության դեմ այրվող իր սիրտը մի օր իմ առաջ բացեց: Ինչպես միշտ անկեղծ էր: Թուրքիայի ժողովրդավարացման հարցը մեր համատեղ խնդիրն էր»,- պատմել է Ջեմալը:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը երիտթուրքական եռապետության անդամներից և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին